«Հայաստանում հարկավոր էր արգելել ղեկը փոխված մեքենաների շահագործումը, քանի որ դրանք վտանգավոր են երթևեկության համար»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ Սյունիքի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
«Նկատելի է, որ տարածված բազմակողմ տեքստը լավ մշակված է և կողմերի համար բավականին անվտանգ, այսինքն՝ կա և տպավորություն, որ քննարկվում են կարևոր հարցեր, որն Ադրբեջանի դիվանագիտական շահերի տիրույթում է, և խոսք է գնում ապագա կարգավորման սկզբունքների ու տարրերի մասին, մարդասիրական օրակարգի մասին, որը Հայաստանի շահերի տիրույթում է, այսինքն՝ երկար բանակցության և խոսակցության արդյունքում հաջողվել է համաձայնության գալ մի տեքստի շուրջ, որը չի վտանգի ներգրավված կողմերին՝ հակասությունների պատճառ դառնալով նրանց հրապարակային հայտարարությունների և քայլերի միջև»,- ասաց Հալբախը:
Ամրամ Մակինյանը հայտնեց, որ իրավապահ մարմինները մեքենայի զննություն իրավունք ունեն կատարելու միայն այն դեպքում, եթե կա անձի համաձայնությունը, կամ դատարանի որոշումը: Երկուսն էլ այս պահին առկա չեն:
Չինաստանն ամերիկացի մասնագետներին թույլատրել է միանալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը նոր կորոնավիրուսի ուսումնասիրման գործում:
Պետությունը քաղցկեղը վաղ կամ նախաքաղցկեղային փուլում հայտնաբերելու նպատակով ավելացնում է սքրինինգային հետազոտությունների թիվը:
«Բոլոր նրանք, ում այն օրը բռնել էին, համարձակ տղաներ են, ու նրանցից ոչ մեկը Նիկոլից չի վախենում: Ընդամենը փորձել էին վախեցնել, բայց բոլորդ տեսաք, որ նրանք չեն վախենում: Բայց մեր տեսակը չի վախենում դրանից: Ոստիկանը կարող է, ինչքան ուզում է, ինձ պառկեցնել»,- ասաց գործարարը:
Պաշտպանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքն իր տարրերով խաթարում է ՀՀ-ում քրեական արդարադատության ոլորտում իրավական որոշակիությունը: Պաշտպանը նման եզրահանգման է եկել՝ հիմք ընդունելով այն, որ մեղադրանքի հիմքում դրված փաստական տվյալները, իրենց գնահատմամբ, ներկայացվում են՝ ի հեճուկս միևնույն դեպքերի առնչությամբ հակառակ փաստերը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է տուգանվել մամուլի ասուլիսից ուշանալու պատճառով: Ինչպես հայտնում է Manchester Evening News-ի լրագրող Ստյուարտ Բրենանը, իսպանացին 45 րոպե չի լքել իր թիմի հանդերձարանը:
«Ես համոզված եմ, որ տվյալ իրավիճակում այլ որոշում, քան միջնորդությունը բավարարելը, նախատեսված չէ». Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործը կարճելու մասին
Հարցման արդյունքները հրապարակում եմ ստորև, և ուզում եմ նշել, որ «ԱՅՈ» քվեարկած 4 անձանցից 2-ը կեղծ օգտատերեր են, 1-ը գործող իշխանության ժամանակ պաշտոնի էական բարձրացում ունեցած անձ։
Փետրվարի 4-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը:
Ռուբեն Հայրապետյանի մեքենան պահել են Ոստիկանությունում. Ամրամ Մակինյան
168 Լրահոս
82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանը:
Ինչպես հայտնի է «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությունից (Հայկական ժամանակ, armtimes. com) պահանջել էինք հերքել նշված կայքում հունվարի 12-ին հրապարակված «Պատիվ ունեմ, թե պատիվ չունեմ…» վերնագրով հոդվածում Արթուր Վանեցյանի վերաբերյալ սուտ, զրպարտչական տեղեկությունները։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ֆեյսբուքյան հայկական տիրույթում երեկ երեկոյից քննարկումների թեման Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հերթական հայտարարությունն էր Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որով նա զսպվածության կոչ էր անում կողմերին:
«Մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու ու ոտքերս մաքրելու իրենց վրա». Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանության շենքից
Բրազիլիայի առողջապահության նախարարությունն անհրաժեշտ չի համարում կորոնավիրուսի պատճառով չեղարկել նշանավոր կառնավալը, որը պետք է անցկացվի փետրվարի վերջին:
Արշակ Զաքարյանը պատմել էր, որ վարչապետն իր ընտանիքով այս կիրակի եկել էր Արցախ՝ տեսակցելու բանակում ծառայող որդուն՝ Աշոտին, և ընտանիքի հետ ճաշել է իրենց ռեստորանում, ինչից հետո Փաշինյանը պահանջել է ՀԴՄ կտրոն: Աշխատակիցներն ասել են, որ ՀԴՄ տպող սարքն այդ պահին չի աշխատում: Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյանը սկանդալ է սարքել ռեստորանում, աշխատակիցներին մեղադրել է «զինվորի հաց ուտելու» մեջ, ապա զանգահարել է Արցախի Պետնախարարին և պահանջել, որպեսզի ստուգումներ անցկացնեն և տուգանեն ռեստորանի սեփականատիրոջը:
Ոստիկանության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դդմասար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենը 2017 թվականին իր եղբորը հրամանագրել է որպես դպրոցի օպերատոր։
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի գլխավորությամբ փետրվարի 3-ին 5-րդ զորամիավորումում մեկնարկել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների եռօրյա հավաքներ:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ներկայացված հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության և պետական կարգի լրջագույն սպառնալիք:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ինչպես Հյաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս, գործում են քաղաքական առումով պարտիզանական խմբեր, որոնք հիմնականում ենթարկվում են Սերժ Սարգսյանի փեսային, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին, Սերժ Սարգսյանի բեկորային մնացորդներին։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Իսկ նման «շռայլությունները», ինչպիսիք են մարդու իրավունքները և արդար դատավարությունները, շատ արագ հօդս են ցնդելու: Չէ՞ որ արդեն վաղուց կիրառության մեջ է դրված «ժողովրդական վարչապետ», «ժողովրդական իշխանություն» և լիքը այլ բառակապակցություններ, որոնք սկսվում են «ժողովրդական» բառով:
Ռուսաստանը Չինաստանի Ուհան քաղաքից եւ Հուբեյի նահանգից տարհանում է ոչ միայն իր քաղաքացիներին, այլեւ ԱՊՀ-ի երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: