«Շատ շուտով մենք ականատես ենք լինելու «պետական հեղաշրջումների» փորձերի կամ նախապատրաստությունների «բացահայտումների» գործերի»

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տրամաբանությունս ինձ հուշում է, որ շատ շուտով մենք ականատես ենք լինելու «պետական հեղաշրջումների» փորձերի կամ նախապատրաստությունների «բացահայտումների» գործերի:

Միամիտ կլինի մտածել, որ »ասֆալտին պառկեցնելու՞ այդ գործողություններն ինչ-որ չմտածված կամ չպլանավորված միանգամյա ակցիաներ են:

Ստալինյան ոճով բացահայտումները և «դատավարությունները» սարերի հետևում չեն, պարզապես մի հարց է առաջանում՝ կդիմանա՞ մեր պետականությունը նման արհավիրքի, թե՞ ոչ:

Իսկ նման «շռայլությունները», ինչպիսիք են մարդու իրավունքները և արդար դատավարությունները, շատ արագ հօդս են ցնդելու: Չէ՞ որ արդեն վաղուց կիրառության մեջ է դրված «ժողովրդական վարչապետ», «ժողովրդական իշխանություն» և լիքը այլ բառակապակցություններ, որոնք սկսվում են «ժողովրդական» բառով:

Հիշեք, որ 20-րդ դարի ամենադաժան բռնապետները գործել են հենց «ժողովրդական» բառերով ու ժողովրդի անունից:

Հիշեք նաև, որ կարիերայի սկզբում ոչ ոք լուրջ չէր ընկալում ո՛չ Ստալինին, ո՛չ Հիտլերին, ո՛չ Մուսոլինիին, ո՛չ էլ Մաո Ձե Դունին»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216428169519959&id=1327886913

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829