Իմքայլական Քրիստինե Պողոսյանը Գևորգ Գորգիսյանին թաշկինակ է նվեր բերել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է այն մասին, թե ինչպես կարող են մանկունյանցիներն ավարտել մրցաշրջանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այսօր Ավետիք Քերոբյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ 168.am-ը փորձեց Քերոբյանից պարզել ազատման պատճառը, ինչին ի պատասխան նա նշեց. «Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
«Սահմանադրական դատարանը նռնակ է». Արեն Մկրտչյան
Նաիրա Հարությունյանը դադարեցնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը։
ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում է, թե ինչո՞ւ ԱԱԾ պաշտոնական գրության հիման վրա ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը չի վերաբացվել այն ժամանակ, երբ ստացվել է գրությունը:
Այսօրվա ինտելեկտուալ եւ իրավական վանդալիզմի եւ տոքսիկացիայի գերդոզավորումից հետո արդեն դժվար է անդրադառնալ իշխանական պատգամավորների հայտարարություններին՝ հատկապես որ նրանց մեծ մասին չեմ ճանաչում։
«Եվ ուրեմն՝ եղիցի հանրաքվե». Արուսյակ Ջուլհակյան
Թուրքիայի Վանի նահանգում երկու ձնահյուսի հետեւանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 39-ի, վիրավորվել է 84 մարդ:
«Ունենք ընդամենը 1 փամփուշտ հին Հայաստանի ուրվականին գլխից այն աշխարհ ուղարկելու համար». Հայկ Կոնջորյան
Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը թույլ է տալիս, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվի պատգամավորների 2/3-ով, և դուք կարող էիք այստեղ այդ հարցը լուծել, բայց դուք ասում եք՝ թող ժողովուրդը որոշի, որն, ի դեպ, արդեն մեկ անգամ որոշել է և ձեզ տվել 70 տոկոս քվե, բայց այսօր էլ դուք փորձում եք ձեր լիազորությունները թողնել այդ նույն ժողովրդի վրա, իսկ դա ունի հատուկ նպատակ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նշելով, որ «Իմ քայլը» հաշվարկել է այս առաջարկվող փոփոխությունների քաղաքական հետևանքները, և, որպեսզի հետագայում կարողանա խուսափել պատասխանատվությունից, դա որոշել է թողնել ժողովրդի վրա։
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն գրավել է Գերագույն ռադայի խոսնակի աթոռը եւ արգելափակել խորհրդարանի աշխատանքը:
Հիմք ընդունելով մարզային բուժհաստատությունում վարչական վարույթների արդյունքում ստացված տվյալները եւ ընթացք տալով տարածքային ստորաբաժանման պետի զեկուցագրին՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ է հարուցել Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք բժշկական ամբուլատորիաների նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ:
Փետրվարի 6-ին, ժամը 12:06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակից քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել:
Բոլոր ժամանակներում, վստահեցնում եմ, որ Սահմանադրական դատարանը եղել է մեր պետության կայացման հիմքում, իր որոշումներով, իր գործունեությամբ նպաստել է երկրում ժողովրդավարության և իրավական պետության կայացմանը, նպաստել է իրավական անվտանգությանը, և վստահեցնում եմ՝ նպաստել է կամ ամեն ինչ արել է երկիրը ցնցումներից, բախումներից զերծ պահելու համար:
ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում հիմնական զարգացումները տեղի են ունեցել քաղաքական մանիպուլյացիաների ու նմանատիպ հայտարարությունների հիման վրա։ Վերջին օրերին հանրային դիսկուրսի առանցքային թեման կապված է Արցախի բանակցային գործընթացում իշխանությունների փակուղային դրության հետ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն Առավել բարենպաստման ռեժիմի (ԱԲՌ) սկզբունքների հիման վրա մշակում է անկախ մաքսային սակագնային համակարգ, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: Փետրվարի 6-ին այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին առեւտրի նախարարության մամուլի ծառայությունը։ Նոր պլանի շնորհիվ Լոնդոնը մտադիր է մրցակցության արդարացի պայմանների հասնել Մեծ Բրիտանիայի ձեռնարկությունների համար, խթանել ներդրումների հոսքը երկիր […]
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով:
Նիկոլ Փաշինյանը ժամանում է Ազգային ժողով. ՈՒՂԻՂ
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և Ազգային ժողովում, գժվելու բան է, որովհետև լրատմամիջոցներ կան, որոնք գումար են ստանում այն մարդկանցից ու մարդուց, որ ՀՀ-ում լրատվամիջոց է փակել, որը ԵԽԽՎ-ին ասում էր՝ «պոլիտբյուրո», որը ՀՀ-ում քաղբանտարկյալներ էր ստեղծում, իսկ հիմա գալիս են, ինձ հարցնում են ԵԽԽՎ-ի մասին. դա աբսուրդ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը փետրվարի 6-ին Բաքվում հանդիպում է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից գեներալ-գնդապետ Նաջմադին Սադիկովի հետ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Հայաստանի երկու մարզերի՝ Լոռիի և Սյունիքի, տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցվել են բնակիչների թունավորման դեպքեր:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 6-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կոմիտաս Մուրադյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին:
5,6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է փետրվարի 6-ի երեկոյան տեղի ունեցել Տոկիոյում եւ նրանից հյուսիս-արեւելք հարակից պրեֆեկտուրաներում:
Արդեն 20 տարի է՝ նախորդ իշխանությունները բռնազավթել են ժողովրդի իշխանությունը և այդ տարիների ընթացքում Սահմանադրական դատարանը դակել է իշխանության որոշումները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իրավական ձևակերպումները թողնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանին և Տարոն Սիմոնյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով, իր խոսքերով, ՍԴ-ում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու մասին։
Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն՝ ՍԴ-ում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արդեն քանի օր է՝ իրավապահ մարմիններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ է իջեցվել որևէ ձևով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, բառի բուն իմաստով, «պառկեցնել ասֆալտին» և կրկին բերման ենթարկել։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից մեկի անդամները, արդեն 4 օր է՝ հսկողություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի առանձնատան շրջակայքում։ Իրավապահները փորձում են դա անել աննկատ, որպեսզի Հայրապետյանը հանկարծակիի գա տնից դուրս գալիս։