
Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կոմիտաս Մուրադյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 35.1-ին հոդվածի 1-ին մասի.
Կոմիտաս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլյան գործողություններից հետո այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանն ազատվել էր ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից: