Անգլիական «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է աշխատանքի անցել ֆրանսիական թիմում:
Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում, պատերազմների վարման տեսանկյունից, ավելի արդյունավետ է դարձել հոգեբանորեն դասալքել, բարոյապես ապականել և մասնատել հակառակորդի հասարակությանը, քան զենքի ուժով կամ դրա սպառնալիքով նվաճել վերջինիս:
Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարի Սիրիայում առաքելություն է իրականացնում և 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը ականազերծողները մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք, որից մոտ 91 հազար քառակուսի մետր հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ նախագիծն ուղարկել է նախագահի աշխատակազմ։ Այս մասին «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում հայտնեցին նախագահի աշխատակազմից։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
Շիրակի մարզի հանրապետական նշանակության ճանապարհները բաց են, ձյունը շարունակվում է: Փետրվարի 8-ին՝ ժամը 12.00-ի դրությամբ, մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Դեռևս 2017թ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորումը պայմանավորված էր երկրում շարունակաբար և նոր թափ ստացած պետական համակարգի բարեփոխումներով: Հանձնաժողովի կազմավորման հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի շղթայում մասնագիտական անկախ մարմին ունենալու հրամայականն էր: Կոռուպցիայի կանխարգելման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը, կրթական ծրագրերի իրականացումը, ինչը նպաստում է նաև հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ամփոփել է վերջին շրջանի իր պաշտոնական և աշխատանքային այցերը, դրանց արդյունքերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու նախագիծը քննարկման դնելու, փետրվարի 6-ին նախագիծը հաստատող՝ հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելու շուրջ իրավաբանները, փաստաբանները պարբերաբար ահազանգում են գործընթացի հակասահմանադրականության մասին:
Փետրվարի 8-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
Չինաստանի տարածքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 722-ի:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում օրհնություն ստացան Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշենք, Սահմանադրությունը փոխելու հակասահմանադրական գործընթացը Ազգային ժողովում տևել է մոտ 8 ժամ (փետրվարի 6-ի կեսօրից (նախաձեռնության մուտքագրում) մինչև մոտ 20:00 (քվեարկություն))։
Ես որպես այդ ժողովրդի մասնիկ խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցին։ Ինչո՞ւ մինչ այժմ չեն ապամոնտաժվել արագաչափերը։ Հավատացեք, ժողովրդի համար սա շատ ավելի արդիական և կարևոր է, քան ՍԴ անդամների հարցը։
168 Մամուլի տեսություն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Ղազախստանի հարավում կենցաղային վեճը զանգվածային ծեծկռտուքի և անկարգությունների պատճառ է դարձել, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 40 մարդ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 13:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Ս. Սարգսի Աջը բերվեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, որով պատարագի Սրբազան հայրը օրհնեց հավատավոր ժողովրդին։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանի, Տիգրան Արմենի Արզումանյանի, Նվեր Տիգրանի Շահբազյանի մահվան և Համլետ Գրենիկի Միրզոյանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությւան իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով /Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:49-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 7-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Փետրվարի 7-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի:
Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում «տոն էր»։ Տոն՝ ընդդեմ տրամաբանության, ընդդեմ իրավաբանության, ընդդեմ ադեկվատության, ընդդեմ գրագիտության, ընդդեմ բարեկրթության եւ անգամ՝ ընդդեմ քաղաքականության, բայց ամենակարեւորը՝ տոն՝ ընդդեմ ժողովրդի։