Բաժիններ՝

Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն օրհնություն ստացան Ս. Սարգիս եկեղեցում

Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում օրհնություն ստացան Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից: Լրագրողների հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել։

«Ներկա են սահմանագծում ծառայության ընթացքում աչքի ընկած լավագույն զինվորները: Օրհնության կարգից հետո նաև զինվորներին կպարգևատրի Նավասարդ սրբազանը։ Արդեն հինգերորդ տարին է, որ Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ զինվորներն օրհնություն են ստանում և պարգևատրվում են։ Այս տարի օրհնության կարգին մասնակցում է 20 զինվոր»,- ասաց Արթենյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829