Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անգործությունը լայն հնարավորություն է ընձեռել այսօրվա պաշտոնյաների չհայտարարագրելու իրենց եկամուտներն ու գույքը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անգործությունը լայն հնարավորություն է ընձեռել այսօրվա պաշտոնյաների չհայտարարագրելու իրենց եկամուտներն ու գույքը:

Armenia First նախաձեռնության իրավական հարցերի հանձնաժողով

Դեռևս 2017թ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորումը պայմանավորված էր երկրում շարունակաբար և նոր թափ ստացած պետական համակարգի բարեփոխումներով: Հանձնաժողովի կազմավորման հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի շղթայում մասնագիտական անկախ մարմին ունենալու հրամայականն էր: Կոռուպցիայի կանխարգելման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը, կրթական ծրագրերի իրականացումը, ինչը նպաստում է նաև հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Հանձնաժողովի կազմավորման համար ընտրվել էր անկախության երաշխիքներով օժտված միջազգային ընդունելի մոդելներից մեկը, որի բաղկացուցիչ մասն էր կազմել Հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային կարգը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի մասին օրենքը (այսուհետ`Օրենք) պարունակում էր պետական ինքնավար մարմնի անկախ գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր իրավական երաշխիքներն ու կառուցակարգերը:

Սակայն, Օրենքն իր ամբողջական տրամաբանությամբ այդպես էլ ուժի մեջ չմտավ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից Օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չհայտարարվեց Հանձնաժողովի անդամների մրցույթ և արդյունքում նաև չնշանակվեցին Հանձնաժողովի անդամներ և չկազմավորվեց Հանձնաժողովը:

2018 թվականին ուժի մեջ մտնող Օրենքի դրույթների համաձայն բավական բարձր մասնագիտական, աշխատանքային և բարոյական չափորոշիչներ էին սահմանված Հանձնաժողովի անդամի թեկնածուի համար: Ընտրված մրցութային կարգի համաձայն, թեկնածուները պիտի հաղթահարեին երեք փուլ (փաստաթղթերի ստուգում, թեստավորում և հարցազրույց):
Խնդիրը ոչ միայն Օրենքով սահմանված ժամկետների պահպանման, այլ նաև Հանձնաժողովի անդամներին ներակայացվող պահանջների և կազմավորման կարգի դրույթների փոփոխությունների մեջ էր (որոնց մասին բազմիցս խոսվել է):

Արդյունքում, 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովը զրկվեց իրավական այն երաշխքիներից, որոնք անհրաժեշտ են պետական ինքնավար մարմնի անկախության և քաղաքական չեզոք մասնագիտական գործունեության իրականացման համար:

Մի կողմի թողնվելով Հանձնաժոովի ձևավորման խնդիրներն, անդրադառնանք 2019թ. նոյեմբերին ձևավորված հանձնաժողովի ներկայիս գործունեությանը:
Հանձանժողովն իր գործունեության ընթացքում դեոևս աչքի չի ընկել Հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող որևիցե գործունեությամբ: Ավելին, մինչ օրս Հանձնաժողովը չի կարողանում ապահովել Հանձնաժողովի գործունեության համար Օրենքով սահմանված հանրային հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս չի գործարկվել Հանձնաժողովի պաշտոնական կայքէջը:

Հանձնաժողովի կարևորագույն լիազորություններից են`

• հայտարարագրերի ռեեստրի վարումը,

• հայտարարագրերի ձևավմուշների սահմանումը,

• հայտարարագրերի ներկայացման ապահովումը,

• հայտարարագրերի հրապարակումը և այլն:

Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացնում վերը թվարկած լիազորությունները, արդյունքում խախտելով Օրենքը և անուղղակի հանգեցնելով նաև Հանրային ծառայության մասին օրենքի խախտմանը: Արդյունքում, Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը զրկվում է օբյեկտիվ հնարավորությունից իրացնելու իր հիմնական պարտականություններից մեկը` այն է, ներկայացնելու հայտարարագիր:

Ակնհայտ է, որ Հանձանժողովն իր ներկայիս ոչ պրոֆեսիոնալ կազմով ի վիճակի չէ լուծելու ստեղծված խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս