Բաժիններ՝

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն «Աստղիկ» բժշկական կենտրոնում են

168.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Ըստ մեր աղբյուրի՝ Արմեն Սարգսյանին տեսակցության է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, վերջինիս հետ, սակայն, չհաջողվեց կապ հաստատել։

Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանարամսներ ճշտել նաև Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից.

«Ես նման տեղեկություն չունեմ, բայց եթե անգամ այցելած լինի՝ ինչ խնդիր կա որ»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Դիտարկմանը, որ մենք չենք հարցոնւմ խնդիր լինել-չլինելու մասին, այլ խնդրում ենք հաստատել կամ հերքել մեր տեղեկությունը Փաշինյանի՝ «Աստղիկ» բ/կ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանին այցելելու մասին, Խաչատրյանն ասաց.

«Կփորձեմ այս մասին տեղեկատվություն ճշտել ավելի ուշ»։

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատվել է տիկին Նունեն, և այս պահին Արմեն Սարգսյանը բժշկական կենտրոնում է։ Նա այնտեղ է կնոջը տեսակցելու և ոչ բուժզննում անցնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս