Հանրապետության տարբեր տարածքներում ավտոմեքենաներ են արգելափակվել
Փետրվարի 7-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Երնջատափ, Ճարճակիս գյուղերում, Ծաղկահովիտ-Ալագյազ և Շիրակի մարզի Մուսայելյան-Վարդաղբյուր, Սիզավետ-Ղազանչի ավտոճանապարհներին, Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի մոտակայքում, Սպիտակի ոլորանների մոտակայքում, Գառնի-Ջրվեժ, Վարդաղբյուր-Սալուտ, Սիսիան-Երևան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները: