Բաժիններ՝

«Ես տարբեր տեղերից ճշտել եմ, բայց ո՞ւր է պաշտոնական հաղորդագրությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ Արսեն Թորոսյանին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, համաձայն որի՝ «Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է թեսթ հանձնեն»: Արփինե Հովհաննիսյանը գրառմանը կից նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ նրան ուղղելով չորս հարց.

«Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է թեսթ հանձնեն։

Հարց 1 Ինչպե՞ս եք ապահովելու, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները այդ թեսթը հանձնեն, թե ով գնաց – գնաց, ով դեռ ոչ՝ միայն իրենք պիտի հա՞նձնեն։

Հարց 2 Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չի հստակեցրել՝ որտեղ և ինչ կարգով։ Ես տարբեր տեղերից ճշտել եմ, բայց ո՞ւր է պաշտոնական հաղորդագրությունը:

Հարց 3 Ի՞նչ կարգով են այդ թեսթը հանձնելու այն լրագրողները, որոնք մեկնում են Արցախ և որտեղ:

Հարց 4 Ո՞ւմ կողմից է տրամադրվելու թեսթի հանձնման մասին փաստաթուղթ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս