Բաժիններ՝

Կամո Հովհաննիսյանը հույս է կապում Խոակին Կապարոսի նշանակման հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Կայրաթ»-ի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը սկսել է կարոտել ֆուտբոլը:

«Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝ տնային պայմաններում տարբեր վարժություններ կատարելով: Ամեն դեպքում կարոտում եմ խաղադաշտը, թիմային մարզումները, ֆուտբոլը»,- Հովհաննիսյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայազգի պաշտպանը ափսոսանք է հայտնել, որ չեղարկվել է Ղազախաստան-Հայաստան հանդիպումը: «Չենք հասցրել ծանոթանալ Խոակին Կապարոսի հետ: Գիտեմ, որ նա երկար տարիներ գլխավորել է իսպանական այնպիսի ուժեղ ակումբներ, ինչպիսիք են «Սևիլիան», «Ատլետիկ Բիլբաոն», «Դեպորտիվոն»: Հուսամ, որ նրա օգնությամբ վերջապես կկարողանանք ձեռք բերել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր»,-ասել է Հայաստանի հավաքականի անդամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս