Բաժիններ՝

Նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ 2020 թվականի փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գնային տատանումներով և դրանց նկատմամբ սպառողների պահանջարկով պայմանավորված ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Բեստ ֆրութս ԱՄ», «Արտ-ֆրուիտս», «Պրոմոութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 39 մլն դրամի չափով: Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետականկ հանձնաժողովից:

Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված ընկերությունները համաձայնեցված կարգով հաշվետու ժամանակաշրջանում բարձրացրել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի ընթացքում առավել մեծ պահանջարկ վայելող վերոնշյալ պտուղների իրացման գները, ինչը հանգեցրել է հատկապես առևտրային ցանցերի մոտ այդ ապրանքների իրացման գների էական բարձրացման:

Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031