Առողջապահության նախարարը խոսում է սարքավորումների «թողունակության» մասին և դրանով փորձում է բացատրել զինվորների մարմինների նույնականացման ուշացումները։ Նույնիսկ հայտարարել է, որ նոր սարքավորում է ձեռք բերվելու։
Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և սադրանքի նոր դեպք ռուս խաղաղապահները չեն արձանագրել:
Ռումինիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:
Անկեղծորեն պետք է ասեմ՝ երկար եմ ինքս ինձ հետ պայքարել, որ ձեզ հետ խոսելիս, որպես քաղաքավարական դիմելաձև, գործածեմ «Հարգելի» արտահայտությունը, բայց իմ ներքին պայքարում միանշանակ հաղթեց ազգային արժանապատվությանս վիրավորվածությունն ու ես չեմ կարող պատշաճորեն ձեզ դիմել քաղաքավարական մոտեցմամբ:
Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։
Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ:
Արցախյան պատերազմում հայրենիքի փրկության զոհասեղանին իր կյանը հերոսաբար և անձնվիրաբար զոհաբերել է նաև ՀՀ դատախազության երկարամյա նախկին աշխատակից, ՀՀ դատախազության կայազորների զինվորական դատախազության նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նիկոլայ Սլավիկի Գաբրիելյանը:
Մարտական գործողությունների Ֆիզուլու, Հադրութի, ինչպես նաև Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն:
Ադրբեջանն ավարտել է Մատաղիս (Սուգովուշան) և Թալիշ գյուղեր տանող ճանապարհների կառուցման առաջին փուլը:
Եվ ամենակարևորը՝ ո՞նց ստացվեց, որ դուք գիտեք զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների իրական քանակը ու շարունակում եք թաքցնել հանրությունից։ Այս հարցերին պատասխանեք հանրությանը, մյուս խմբաքանակը տամ»։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ:
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նշանակելու մասին՝ ազատելով նրան կրթության, գիտության և մշակույթի նախարարի պաշտոնից։
ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչ այժմ պաշտոնական թիվ չի հրապարակել զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների վերաբերյալ:
66-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Փաշինյանը կատեգորիկ հրաժավել է, ասել, որ այդ պարագայում իր օրակարգում հրաժարականի հարց չկա, և ինքը կշարունակի արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները: Խոսքն Արման Բաբաջանյանի գլխավորած ուժի, «Քաղաքացու որոշում» և «Սասնա ծռեր» կուսակցությունների մասին է:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) մասին խոսում են շատերը։ Կադաստրի ու քարտեզագրման գրեթե բոլոր անկախ փորձագետները տարբեր հարթակներից հուշում են խնդիրների մասին (մի քանիսը տես մեկնաբանություններում)։ Իրականում մեծ ծավալի մանիպուլյատիվ հայտարարություններով փորձ է արվում շեղել հանրային կարծիքն իրական խնդիրներից։ Իշխանությունները, իսկ ավելի […]
«Արմնյուզ» լրատվական կայքէջում տեղադրվել է տեսանյութ` «Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանի կողմից տրված հարցազրույցից, որում վերջինս, բերելով Նիկոլաե Չաուշենսկուի օրինակը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սահմանադրական դատարանի նախկին նախագահի այժմ արդեն նախկին խորհրդականներ Գրիգոր Մուրադյանը և Հրայր Ղուկասյանը ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Մալիում տեղի ունեցած ռազմական գործողության ընթացքում զոհվել է ֆրանսիական զինուժի հայ զինծառայող Դորիան Իսախանյանը:
Արցախի ԱԺ նիստում պատգամավորներից մեկն ԱՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Միքայել Մուսայելյանին հարց ուղղեց՝ Արցախի թոշակառու նախագահներին յուրաքանչյուր տարվա կտրվածքով տրամադրվում է մոտավորապես 20 միլիոն դոլար, արդյոք մտադի՞ր եք պաշտոնավարման անցնելուց հետո քննության առնել, թե այդ գումարն ինչի վրա է ծախսվում։
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն դեկտեմբերի 31-ին` Ամանորի նախօրեին, առավոտյան ժամը 9:00-ից մինչև 16:00-ն, ապառիկ գնումներ կատարել Բանկի ավելի քան 300 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում` ամբողջ Հայաստանի տարածքում:
Սյունիքի մարզում հայկական բոլոր շահեկան դիրքերը թշնամուն հանձնելու արդյունքում Շուռնուխի, Որոտանի ու մի քանի այլ բնակավայրերի բազմաթիվ տներ կա՛մ մնալու են թշնամուն հանձնված տարածքներում, կա՛մ դառնալու են թշնամու համար թիրախ։
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում նոյեմբերի 21-ին տեղի ունեցած ՌԴ դաշնային ծառայության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ, ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին՝ որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ:
Կոնվերս Բանկի որոշ մասնաճյուղեր աշխատելու են նաեւ Ամանորի եւ Սուրբ ծննդյան կապակցությամբ հայտարարված ոչ աշխատանքային օրերին:
Արցախյան հարցի լուծման ընթացքում գրեթե միշտ միջազգային հանրության աչքերում ադրբեջանը հայտնվել է մեղմ ասած դատապարտելի կողմում՝ գնահատվելով ոչ կառուցողական դիրքերում։
Տարեվերջյան նիստում Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է ընդունել, ըստ որի՝ կարճվել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման վերաբերյալ հարուցված վարչական վարույթը: