Եվրամիության ղեկավարներն ստորագրել են Մեծ Բրիտանիայի հետ առեւտրի եւ համագործակցության համաձայնագիրը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո:
Ռուսաստանյան զրահատանկային տեխնիկան կհանդերձեն նոր մարտական լազերներով, այդ թվում՝ անօդաչուների դեմ պայքարելու համար:
Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը կերկարացնի մինչեւ հունվարի 7-ը: Այդ մասին հաղորդել է քաղաքացիական ավիացիայի նախարար Խարդիփ Սինգհ Փուրին:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 26 513-ով:
ՆԱՏՕ-ն մտադիր է բարելավել հնարավորությունները կենսաբանական զենքի կիրառմամբ հարձակման սպառնալիքի կանխման համար:
Թուրքիան դեկտեմբերի 30-ից կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք է պահանջելու բոլոր ուղեւորներից, որոնք երկիր են ժամանելու ավիատրանսպորտով:
Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը դեկտեմբերի 30-ին հավանություն է տվել աբորտների օրինականացման օրենքին:
ԱՄՆ-ի American Airlines Group Inc. խոշորագույն ավիաընկերությունը դեկտեմբերի 29-ին վերսկսել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները, որոնք դադարեցվել էին գրեթե երկու տարի առաջ տեղի ունեցած երկու ավիավթարներից հետո:
Ռուսաստանցիները, չնայած կորոնավիրուսի համավարակին, խնայողություններ չեն անում Ամանորից առաջ, դիտվում է այս ժամանակաշրջանի համար տիպական ծախսերի աճ:
Նախկին հազարի փոխարեն՝ Հիմնադրամի նվազագույն վճարը կդառնա 1,5 հազար։ Բայց դա կվերաբերի մինչև 100 հազար դրամ ստացողներին։ Մինչև 200 հազար ստացողները կվճարեն կրկնակի, և այդպես շարունակ։ Աշխատավարձի աճին զուգընթաց՝ կավելանա նաև Հիմնադրամին վճարվող գումարը։