
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 26.513 դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 26 513-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 3 131 550-ի, դեկտեմբերի 30-ին այդ մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ աճը, շտաբի տվյալներով, երկու օր է չի գերազանցում 0,9 տոկոսը:
Ռուսաստանում դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորնավիրուս է ախտորոշվել, մեկ օրում ավելացել է 29 235-ով: Այսպիսով ապաքինվածների քանակը դեկտեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է վարակման նոր հայտնաբերվածների թիվը:
Շտաբի տվյալների համաձայն՝ ընդամենն արդեն ապաքինվել է 2 525 418 մարդ: Ապաքինվածների բաժինն ավելացել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 80,6 տոկոսը:
Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 599-ով՝ մեկ օր առաջվա 562-ի դիմաց:
Ընդամենը վարակից մահացել է 56 426 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել է 1,8 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: