Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կուժեղացնի պաշտպանությունը կենսազենքի կիրառման հնարավոր հարվածներից

ՆԱՏՕ-ն մտադիր է բարելավել հնարավորությունները կենսաբանական զենքի կիրառմամբ հարձակման սպառնալիքի կանխման համար: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է՝ դեկտեմբերի 29-ին:

«Մենք ունենք զորքեր, որոնք մասնագիտանում են կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքներից պաշտպանության բնագավառում, եւ դրանք (այդ սպառնալիքներին նախապատրաստաման միջոցառումները – ծանոթ. խմբ.) մեր զինավարժանքների մի մասն են: Բայց մենք պետք է բարելավենք մեր ունակություններն այդ բնագավառում»,- ասել է նա: Մասնավորապես, նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում է գործընկեր երկրների հետախուզությունների միջեւ տվյալների փոխանակման բարելավման վրա: Ստորտենբերգը նշել է, որ այդ ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ցույց տվեց համավարակը, թեեւ կորոնավիրուսը, նրա խոսքով, «բնական ծագման է»:

«Դա լաբորատորիայում ստեղծված վիրուս չէ, բայց, անշուշտ, այն ցույց տվեց այն սպառնալիքները, որոնք ի հայտ են գալիս կենսաբանական նյութերի կիրառման դեպքում»,- ասել է գլխավոր քարտուղարը: «Այդ զենքն ինչպես նաեւ քիմիական զենքը, արգելված են միջազգային իրավուքով, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրա կիրառմանը, քանի որ գիտենք, որ այդ զենքը նախկինի պես գոյություն ունի, եւ կա դրա կիրառման վտանգ՝ պետական խաղորդների եւ ահաբեկիչների կողմից»,- կարծում է նա: Նրա խոսքով՝ նման գրոհի դեպքում ՆԱՏՕ-ն անհապաղ կձեռնարկի պատասխան գործողություններ՝ կախված հարձակման մասշտաբներից:

«ՆԱՏՕ-ն արգելված զենք չունի, բայց մենք ունենք մի շարք հնարավորություններ դրան համաչափ հակազդելու համար: Եթե մենք ակտիվացնենք (Հյուսիսատլանտյան պայմանագրի) հոդված 5-ը կոլեկտիվ պաշտպանության մասին, ապա մենք կօգտագործենք այն հնարավորությունները, որոնք ունենք»,- ասել է Ստոլտենբերգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս