Բաժիններ՝

Նա հաղթանակի խորհրդանիշ էր, հպարտություն ողջ հայության համար․ Վազգեն Մանուկյան

Կյանքից հեռացել է Հայաստանի ֆուտբոլի պատմության փառահեղ էջերը կերտած լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը: Նա հաղթանակի խորհրդանիշ էր, հպարտություն ողջ հայության համար:

Անդրեասյանի ֆուտբոլային կարիերան մշտապես վերելքներ է ապրել: «Արարատի» կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

Բեղուն է նաև նրա մարզչական կարիերան, հատկապես «Արարատ» ակումբի կազմում: Նա մարզել ու ոգեշնչել է հազարավոր երիտասարդների ոչ միայն սպորտում, այլև կյանքում:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու երկրպագուներին:

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031