Նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության մեջ փախստականների վերադարձի կետ կա. թե քանիսն են վերադառնալու՝ հայկական կողմն ասել չի կարող, PanARMENIAN.Net ին ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Մեզ ասում են՝ եկել, էստեղ ապրեք․․․ նայեք՝ մեր գերեզմանների կողքից թուրքերն են գնում կալոնաներով»․ արցախցի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա «Մեծ ասուլիս»-ի ընթացքում կարևորեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հրադադարի հայտարարությունը։ Նրա որակմամբ, ամենակարևոր արդյունքը, որը տվել է այդ հայտարարությունը՝ դադարեցրել է մարդկանց մահերը։
«Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթում որևէ տառ չկա Սյունիքի մասին». Արփինե Հովհաննիսյան
«Հենց այսօր Փաշինյանը թուրքին գրկաբաց ընդունում է Սյունիքի մատույցներում». Գեղամ Մանուկյան
«Իշխանությունները քաղաքացիներին զրկում են տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից։ Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում տեղեկատվական բլոկադա է։
«Երբ պատրաստ լինենք, կգնանք ընտրությունների: Ես կարծում եմ, որ պետք է անցկացնել այդ ընտրությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, թե ՀՀ քաղաքացիներին պետք է հնարավորություն տան որոշում կայացնել:
«Մենք վերադառնում ենք նույն վիճակին ու նույն դիրքերին, ինչ 90-ականներին էր անհանգստացած եմ այն ամենից, որ կարող է նույն իրողությունները կրկնվեն, ինչ եղել է այն ժամանակ, և դրանով իսկ սկսվի նոր պատերազմ։ Այն ժամանակ կոնֆլիկտն առաջացել է նրանից, որ թուրքերի կողմից տարբեր հանցագործություններ էին կատարվում, հայերին էին սպանում, առևանգում, սեփական միջոցներն էին յուրացնում և այլն»,- հավելեց նա։
«Ինքնին Հայաստանը ԼՂ-ի անկախությունը չի ճանաչել՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինքնին ԼՂ-ն միջազգային իրավական տեսանկյունից ևս Ադրբեջան է»,- այս մասին քիչ առաջ իր ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, Թուրքիայի դերակատարությանն ու ՌԴ շահերին ռեգիոնում։
«Մոսկվայի դիրքորոշումը հետևյալն է՝ կարգավորում է առանց արյունահեղության». Պուտինը՝ ԼՂ խնդրի մասին
«Նիկոլ, հեռացի՛ր» բազմահազարանոց երթը՝ ՈՒՂԻՂ
Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները իբր Միջերկրական ծովում հակամարտությունների բորբոքման մեջ, հիմնավորված չեն, ոչ մի փաստ չի ներկայացվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Մի խումբ իրավապաշտպաններ այսօր ՀՀ զինդատախազության շենքի դիմաց պահանջում էին, որպեսզի զինվորական դատախազն ընդունի իրենց և պատասխանի իրենց հուզող մի շարք հարցերի, որոնք առաջացել են արցախյան պատերազմից հետո։
«44 օր մուտիլովկա ենք լսել, հիմա շարունակում են նույն ձևով». սյունեցիները դեմ են Կապանի կարևոր բարձրունքները թշնամուն հանձնելու ՀՀ կառավարության որոշմանը։
Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետևանք, ապա մեր կողմից կձևավորվի փաստահավաք խումբ՝ փորձառու քննիչների, դատախազների, օպերատիվ աշխատակիցների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ, և առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետևանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները։
«Ինչ վերաբերում է փաստաթղթի իրավական կարգավիճակին, այն ըստ էության մեր ներպետական օրենսդրության իմաստով առոչինչ փաստաթուղթ է, որովհետև մեր Սահմանադրությունն ունի հատուկ ներդրված հակակշռման և զսպման մեխանիզմներ, որպեսզի կանխվի մեկ անձի կողմից գնալ նմանատիպ իրավիճակների։ Այս պայմաններում պետք է իրավական համակարգը հետևողական լիներ և առնվազն մեկուսացներ գերագույն դավաճանին՝ սահմանադրական կարգը տապալելու համար»,- հավելեց սահմանադրագետը։
«50 օր հետո այդ իրադարձության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա, ստիպված հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն դեռ պատասխան չունենք։ Ի դեպ, ասեմ, որ վեց անձանց 3-ի կողմից ենք հաղորդումը ներկայացրել»,- շեշտեց նա։
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Պատերազմի ընթացքում, կորցնելով հազարավոր երիտասարդների կյանքեր, հազարավոր երիտասարդներին էլ դարձնելով հաշմանդամներ, խոցվեց մի ՉԾՆՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ: ՍԵՐՈՒՆԴ , որը կարող էր լինել 21 դարի, Հայ Ազգի, Նոր Հայաստանի , Հայրենանվեր , Արժանապատիվ Զավակներ: Խոցվեց հազարավոր երեխաների կյանքեր ամբողջ Հայությանը պատճառելով հոգեկան աննկարագրելի մեծ ցավ։
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:
գիտակցելով, որ մեր հայրենիքն այսօր ծանրագույն ճգնաժամի մեջ է և այսպես շարունակելն այլևս օրհասական է՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ /120 ՀՀ քաղաքացի/ միանում են մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը:
«2018թ. ժողովրդական շարժումն այն համոզումն էր ներշնչում, որ իշխանափոխության արդյունքում կստեղծվեն երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ, կմերժվեն արատավոր բարքերն ու մեր հասարակությունը կունենա բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրելու նպաստավոր պայմաններ: Արվեստի բնագավառի մշակներս արդարացիորեն սպասում էինք, որ կգնահատվի ստեղծագործող ու արարող անհատը, որ երկրում կստեղծվի իրական մշակութային մթնոլորտ, որ քաղաքական էլիտայի կողքին՝ մշակութային էլիտան կունենա իր խոսքը տեղ հասցնելու հնարավորություն: Ավաղ, մեր սպասումները չարդարացան:
Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չունի բարոյական որևէ սկզբունք և սեփական աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ է ցանկացած ստորության, գիտեինք շատ վաղուց:
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց Դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ և հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։ Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը ԿՐԿԻՆ ՄԵՐԺՎԵՑԻՆ՝ Դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ։ Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»:
«Սա անվտանգության հարց է, ո՞վ կարող է այս անվտանգության խնդիրը լուծի: Մեկ է, այս իշխանությունը անզոր է, այ ցավդ տանեմ, սա իմպոտենտ իշխանություն է, կարելի է այդպես համարել նրանց, բառի բուն իմաստով: Կոմպետենտ մարդ չկա, որ որևէ մեկը գնա ռուսի հետ նստի, նորմալ բանակցային միջոցով մի ստորակետ հօգուտ մեզ անի: Չկա տենց բան, այ ցավդ տանեմ: Ընդհակառակը, ոնց որ սա հատուկ նպատակով եկել է, որ Սյունիքը… նորից եմ ասում՝ սա Սյունիքի ինքնապաշտպանության հարցը չի, սա Սյունիքի փրկության հարցն է, այ ցավդ տանեմ, սա գոյության խնդիր է:
Գորիսեցիները փակել են ավտոճանապարհը․ ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նախկին պաշտոնատար անձի կողմից կազմակերպված բռնություն գործադրելու եղանակով իշխանության յուրացման փորձի դեպքեր բացահայտելու մասին:
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով:
Այսօր մի խումբ իրավապաշտպաններ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Զինվորական դատախազության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի դատախազն իրենց հրատապ ընդունի, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր դատախազին։