«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում զանգվածային ձերբակալություններ են սպասվում: Պատճառն այն է, որ ընդդիմությունն օրըստօրե թեժացնում է պայքարի ձեւերը: Ու քանի որ դեռ իշխանությունը հանձնվելու որոշում չի կայացրել, նա էլ իր հերթին է կոշտացնում անելիքները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում լուրեր են պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների մասին։ Անգամ ասում են, որ կհայտարարի տարեվերջյան ուղերձում։ Թիմը, բնականաբար, չի հաստատում տեղեկությունը, սակայն կան դա հաստատող փաստեր։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ևս ընդդիմադիրները երթ արեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և չնայած անձրևոտ ու ցուրտ եղանակին, բավականին մարդ էր մասնակցում։
«Փաստ» թերթը գրում է. ««Չեմ մտնելու քաղաքական դաշտ, բայց օգնելու եմ իմ գիտելիքներով, իմ տիրապետած ինֆորմացիայով։ Մի օր Պանդորայի արկղը բացելու եմ»,- նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երկրում տիրող անիշխանության, պետության բացակայության մասին մենք նորանոր ապացույցներ ենք ստանում։ Քանդված են գրեթե բոլոր պետական շղթաները, չեն գործում պետական կառույցները։ Արցախում շփոթ է։ Բայց ամենաողբերգականն այն է, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը՝ հայկական բանակը, կազմալուծված ու բարոյազրկված վիճակում է։
Տնտեսագիտության մեջ և այլ գիտություններում հետևյալ տերմինաբանությունը կա: Բացասական երկրորդային հետևանք (negative externality) և դրական երկրորդային հետևանք (positive externality):
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Շոտլանդիայի Valneva SE ընկերության կողմից:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայր Խորխե Մեսսին հերքել է իր որդու՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
Երաժիշտ Էդգար Հայրապետյանը, որը տարիներ շարունակ համագործակցում է Հայաստանում և սփյուռքում լայն ճանաչում վայելող Հարութ Փամբուկչյանի, Արման Հովհաննիսյանի, Արմենչիկի և այլ հայ աստղերի հետ, ելույթներ ունենում աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, համավարակի տարածման ընթացքում հնարավորություն է ունեցել նոր ձայնագրություններ անել, երգերի գործիքավորմամբ զբաղվել և ավելի շատ ժամանակ հատկացնել որդուն:
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի ապագան, որի պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը, մնում է անորոշ:
Նավթի շուկան կարող է 2021 թվական մտնել 2019 թվականի վերջի մակարդակի նկատմամբ 625 միլիոն բարել պաշարների գերավելցուկով, պահանջարկի վերականգնման տեմպերը եղել են ավելի դանդաղ, քան գարնանն ակնկալվում էր:
Համավարակի տարածման ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ ստիպված էին ամիսներ շարունակ ժամանակն անցկացնել տանը, կարդալ գրքեր, դիտել ֆիլմեր և առօրյան լցնել այլ հետաքրքիր զբաղմունքներով:
Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Խորեն Ղազարյանը բեզորայան այծերի խումբ դիտարկելիս հետաքրքիր դրվագ է տեսանկարահանել. անհանգիստ այծերը ժայռի գագաթից «զարմացած» նայում են, թե ո՞վ է իրենց հանգիստը խանգարել և այդ պահին կադրում հայտնվում է արջի քոթոթը։
Հունգարիայի խորհրարանը դեկտեմբերի 15-ին ընդունել է օրենք, որն արգելում է երեխաների որդեգրումը միասեռ զույգերի կողմից:
NASA-ի մասնագետները հայտնել են, որ այս շաբաթ Երկիր մոլորակին հինգ երկնաքար կմոտենա, որոնցից երկուսը Երկրին ավելի մոտ կլինեն, քան Լուսինը:
Լեռնային Ղարաբաղում ձյան վրա կրկին արյուն է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության գործադիր կազմի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի գլխավորությամբ:
«Արդյո՞ք մենք որևէ այլ պատասխանատու սուբյեկտ չունենք: Սա համաչափ չէ, ու ես չեմ հասկանում`ո՞նց է, որ Ադրբեջանը գնո՞ւմ է այս քայլին, իսկ մենք ֆուտբոլային գործչի ենք հետախուզում»:
«Ես միշտ ասել եմ ու էլի ասում եմ ցանկացած մեծ հաջողություն ունենալու համար պետք է ունենալ աչքի առաջ 10 տարի, այսինքն՝ չսպասել, որ հրաշքներ են լինելու, այլ պատրաստ լինել 10 տարի դժվար ճանապարհ անցնել։
Պատերազմն իր ազդեցություն է թողել նաև անշարժ գույքի շուկայի վրա, Հայաստանում նվազել են բնակարանների առքուվաճառքի գործարքները, նաև՝ գները, անշարժ գույքի գործակալություններից շատերն էլ նկատել են վարձով բնակարանների պահանջարկի ավելացում, հետևաբար նաև՝ վարձավճարների ավելացում, ոմանք էլ նկատում են, որ պատերազմի ավարտից հետո վարձով բնակարանները սկսում են ազատվել, վարձավճարներն էլ կամաց-կամաց վերադառնում են հին չափերին:
Պետության մասին ամենատարածված սահմանման համաձայն՝ պետության հիմնական ատրիբուտներն են տարածքը, բնակչությունը և իշխանությունը։ Մեր պարագայում պետության այս երեք առանցքներից երկուսը կամ վերացել են, կամ գտնվում են գոյաբանական սպառնալիքի տակ։ Հայկական պետություն ասելով՝ նկատի էր առնվում Հայաստանն ու Արցախը, որի շուրջ 80 տոկոսը նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտով այլևս գոյություն չունի։