Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ի գիշերը քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.10C (1969 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.30C (2004 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.40C