ԱՄՆ-ում քվեատուների կոլեգիայի քվեարկությունը կհեռարձակվի առցանց. The New York Times
ԱՄՆ-ի քվեատուների կոլեգիայի քվեարկությունը, որը դեկտեմբերի 14-ին պետք է որոշի երկրի հաջորդ նագահի անունը, կհեռարձավի առցանց: Ինչպես հայտնել է The New York Times թերթը, այդ գործընթացն իրական ժամանակում դիտելու հնարավորությունն ընտրողներին կտրամադրեն ԱՄՆ-ի նահանգների եւ Կուլումբիայի օկրուգի իշխանությունները:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ կհեռարձակվեն այդ թվում քվեատուների նիստերը Միչիգանում, Վիսկոնսինում, Փենսիլվանիայում եւ Ջորջիայում, որտեղ ներկայիս նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը մինչ օրս ապարդյուն փորձում է վիճարկել քվեարկության արդյունքները: Ընդհանուր ընտրությունների արդյունքների համաձան, որոնք ԱՄՆ-ում կայացան նոյեմբերի 3-ին, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենն իր համար կանխապես ապահովել է քվեատուների կոլեգիայի 538 անդամներից 306-ի պաշտպանությունն, ինչն ավելի քան բավական է հաղթանակի համար:
Դեկտեմբերի 14-ին քվեատուները կհավաքվեն իրենց նահանգների եւ Կուլումբիայի օկրուգի մայրաքաղաքներում, որպսզի քվեարկեն ընտրողների կամքին համապատասխան: The New York Times-ի տվյալներով՝ նիստերը կսկսվեն ըստ երկրի արեւելյան ափի ժամանակի մոտավորապես առավոտյան 10-ից (Երեւանի ժամանակաով 19:00-ից), իսկ Կալիֆոռնիայի նահանգում, որտեղ Բայդենի օգտին պետք է քվեարկեն միանգամից 55 քվեատուներ եւ որտեղ կարող է արձանագրվել նրա եզրափակիչ հաջողությունը, միայն օրվա երկրորդ կեսին (երբ Երեւանում արդեն կեսգիշերն անց կլինի):
Քվեատուների լրացրած քվեաթերթիկները կնքված ծրարներով կուղակվեն Կոնգրես, սակայն այդ ընթացակարգը ոչ ոք չի թաքցնում, եւ դրա արդյունքները միանգամից հայտնի կդառնան: Ուստի կոլեգիայի քվեարկությունն, ըստ էության, վերջ է դնում պետության ղեկավարի ընտրության երկարաձիգ եւ ձեւականություններով լի գործընթացին: Քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հունվարի 6-ին Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, իսկ հունվարի 20-ին կկայանա ԱՄՆ-ի նոր՝ 46-րդ նախագահի երդմնակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: