Մինչ ոստիկանությունում ինձ բերման ենթարկելու փաստաթղթերն էին պատրաստում, կողքի սենյակում ոստիկանը ծառայությունից դուրս գալու զեկուցագիր էր գրում. Գեղամ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանի այս վիճակը նման է հայտնի մի խոսքի՝ մինչեւ կոկորդը կեղտի մեջ խրված մարդն ավելորդ շարժումներ չպետք է անի։ Իրեն «գլավկոմ» պատկերացրած բարդույթավորված մարդը վերջին ճիգերն է գործադրում։ Այս մասին գրառում է կատարել ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ոստիկանության արդեն առանձին ստորաբաժանումների հույսին է մնացել միայն։ Բայց արդեն կորցրել է կառավարումը։ Երբ անգամ այսօր ոստիկանատան մի սենյակում արձանագրություն էին կազմում վրաս, մյուսներում՝ մեր տղերքի վրա, իսկ կողքի սենյակում, մեկ էլ ողջ ոստիկանատանը լուր տարածվեց ՍՊԱՆ՝ մայորը ծառայույթունից ազատվելու զեկուցագիր է գրում։ Նիկոլը չի էլ հասկանում, որ ողջ ոստիկանատունն այսօր կիսաձայն խոսում էր նրա օր առաջ հեռանալու անհրաժեշտության մասին։
Բայց այս նկարի համար մի օր Նիկոլին պատժելու ենք։ Հայրենիք գողանալու համար պատժելու ենք, մեր արժանապատվությունը գողանալու համար պատժելու ենք, մեր բյուր նահատակների համար պատժելու ենք, ընտանիքը պետության կառավարման իշխանության 5-րդ ճյուղ դարձնելու համար պատժելու ենք, պատժելու ենք, այս նետված ԵՌԱԳՈՒՅՆԻ համար։ Պատժվելու է Նիկոլն ու ով նրան ծառայեց ԵՌԱԳՈՅՆԸ գետին նետելիս։ Չեն ներվելու։ Նրա հետ թող հերթ կանգնեն՝ ստյոպներն ու կրիմինալ փոխաղապետերը, մանդատավորներն ու մյուսները։ ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ գետին են նետել նրանք»։