ԲԿՄԱ Սոֆիա – «Ռոմա»․ առանց Մխիթարյանի
Մրցաշար-Եվրոպա լիգա
Վայր-Vasil Levski
Ժամ-21։55
Բուլղարիայում տեղի կունենա Եվրոպա լիգայի խմբային փուլի եզրափակիչ փուլը, որում կխաղան Սոֆիայի ԲԿՄԱ-ն ու «Ռոման»։
ԲԿՄԱ Սոֆիա
Բուլղարական ակումբը չկարողացավ լավ հանդես գալ ավելի փորձառու և հմուտ մրցակիցների ֆոնին: Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգ տուրերում ԲԿՄԱ-ն ոչ մի գնդակ չխփեց՝ վաստակելով երկու միավոր: Դեկտեմբերի 3-ին թիմը ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ (0:0), իսկ երկրորդ տուրում անսպասելիորեն միավորներ խլեց «Ռոմայից» (0:0):
Բուլղարիայի առաջնությունում ԲԿՄԱ-ն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ չորս անընդմեջ հաղթանակ: Վերջին տուրում թիմն արտագնա խաղում հաղթեց «Բոտևին» (3:0):
«Ռոմա»
Հռոմեական ակումբը կանխատեսելիորեն առաջատարն է A խմբում: Պաուլո Ֆոնսեկայի թիմը միայն մեկ անգամ չհաղթեց, երբ նրանք հյուրընկալեցին իրենց ամենամոտ մրցակցին: Դեկտեմբերի 3-ին «Ռոման» վերջնականապես ապահովեց առաջին տեղը, երբ տանը հաղթեց «Յանգ Բոյզին» (3:1):
Խմբային փուլի հինգ հանդիպումներում «գայլերը» բաց են թողել ընդամենը երկու գնդակ՝ խփելով 12 գնդակ:
Իտալիայի առաջնությունում «Ռոման» չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել «Սասուոլոյին (0:0)․ հռոմեական ակումբը հանդիպման մեծ մասն անցկացնում էր 10 ֆուտբոլիստներով։
Ֆոնսեկայի թիմը, ամենայն հավանականությամբ, կխաղա ոչ հիմնական կազմով, քանի որ ինտրիգ արդեն չկա՝ առաջին տեղն ապահովված է։ Հանգստի հնարավորություն է ստացել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Բայց նույնիսկ առանցքային խաղացողների բացակայության դեպքում «Ռոման» կարգով նկատելիորեն գերազանցում է իր մրցակցին, որը նույնպես այլևս չի հետապնդում մրցաշարային նպատակներ:
Սիրարփի Աղաբաբյան