Բաժիններ՝

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 1.6%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը նախորդ ամսվա նկատմամբ)` 1.3%:

ՀՀ վիճակագրական կոմիտեն գնաճի ցուցանիշները ներկայացնում է ըստ անհատական սպառման (ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։

Ընդ որում, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի մեկամյա գնաճը կազմել է 0.8%, մեկամսյա գնաճը՝ 2.8%, իսկ ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 10.2% և 0.4%։

Հագուստի և կոշիկի սպառողական գները այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 1.6%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ աճել 1.9%-ով։

Բնակարանային ծառայությունների, մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների 12-ամսյա գնաճը կազմել է 0.4%, մեկամսյա գնաճը՝ 0.3%, իսկ «տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն» խմբում, համապատասխանաբար, 2.3% և 0.5%-ով։

Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 2.8%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ 0.5%-ով, տրանսպորտի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 2.0% և 0.6%, կապի ոլորտում 12-ամսվա կտրվածքով գրանցվել է գների 0.1%-ով նվազում, իսկ մեկամսյա կտրվածքով՝անփոփոխ վիճակ։

Այս տարվա նոյեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ հանգստի և մշակույթի ծառայությունների գները նվազել են 0.2%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 1.1%-ով, կրթության ոլորտում, համապատասխանաբար, գրանցվել է գների 2.0% աճ և անփոփոխ վիճակ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 1.6% աճ և 0.5% նվազում։ Այլ տարբեր ապրանքների և ծառայությունների գները մեկ տարում աճել են 3.9%-ով, իսկ մեկ ամսում՝ 0.1%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս