«Սովետը, փաստորեն, ավելի անկախական սերունդ էր դաստիարակել, քան անկախ Հայաստանը». Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մտորելու թեմա․ կմնա՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քաղաքական քարտեզի վրա

Սովետահայ ժողովուրդը ստեղծեց անկախ Հայաստան, ապահովեց հաղթանակ Արցախում և ունեցավ հայկական զույգ պետություն։

Անկախահայ ժողովուրդը մսխեց պատերազմի հաղթանակի արդյունքները, տապալվեց պետականաշինության գործում, կնքեց խայտառակ կապիտուլյացիա, կորցրեց Արցախի պետականությունը և Հայաստանը դարձրեց մազից կախված կիսապետություն՝ տարածք։

Սովետը, փաստորեն, ավելի անկախական սերունդ էր դաստիարակել, քան անկախ Հայաստանը։

Սովետը քաղաքացի էր ձևավորել, իսկ անկախ Հայաստանը՝ բնակիչ։

Սովետի նշանակովի ղեկավարներն ավելի արդյունավետ էին ու ազգային, քան անկախ Հայաստանի «ժողովրդի թեկնածուները», որոնցից մեկին 1991-ին ժողովրդի ուսերի վրա բերեցինք, իսկ մյուսին՝ 2018-ին։

Եկեք մտածենք այս ամենի շուրջ։ Մտածենք ու ճիշտ եզրահանգումներ անենք, եթե, իհարկե, ուզում ենք պետություն ունենալ ու քաղաքացի լինել, այլ ոչ թե ունենանք տարածք ու լինենք ընդամենը սնունդ ընդունող բնակիչ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031