Բաժիններ՝

Բաքվում հաստատել են «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը

Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարությունում:

«Ադրբեջանը հանդիսանում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի կողմնակից»,- ասված է հայտարարությունում:

Գերատեսչությունում նաև նշել են, որ Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն չունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031