Բաժիններ՝

ՌՈ աշխատակիցները հայտնաբերել են ՊՆ կարիքների համար նախատեսված սննդամթերք և պարագաներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ.Վ.-ի վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան: ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի վարորդի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս իր մեքենայի բեռնախցիկից ՌՈ աշխատակիցներին է ներկայացրել ՊՆ կարիքների համար նախատեսված մեծ քանակությամբ սննդամթերք և պարագաներ: Ռ.Վ.-ն նշված ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիսի ՌՈ բաժանմունք:

Փաստի առթիվ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս