Բաժիններ՝

Ֆուտբոլիստուհին՝ Մարադոնայի հիշատակը չհարգելու մասին

Ֆուտբոլիստուհի Պաուլա Դապենան, որը մեկ րոպե լռության ընթացքում հրաժարվեց հարգել մահացած Դիեգո Մարադոնայի հիշատակը, բացատրել է իր դիրքորոշումը:

– Դուք ստիպված էիք փակել ձեր սոցիալական ցանցերի հաշիվները:

– Այո։ Ինձ ու իմ խաղընկերներին վիրավորել են: Եղան ոչ միայն վիրավորանքներ, այլ նաև սպառնալիքներ՝ ես կբացահայտեմ քո հասցեն, կգամ քո տուն և կկոտրեմ ոտքերդ:

– Դուք բացատրեցիք, որ ձեր ժեստը ֆեմինիստական ​​դիրքորոշում է ընդդեմ աբյուզի: Ի՞նչ եք կարծում, տեղի ունեցածը հանվե՞ց համատեքստից:

– Դրանից մի քանի օր առաջ նշվեց կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը: Մեկ րոպե լռություն՝ ի պատիվ Մարադոնայի, որի մասին հայտնի է, որ նա եղել է բռնարար, այլ ոչ թե բռնության զոհերի պատվին, ինձ թվում է՝ կեղծավորություն է:

– Ի՞նչ դիրքորոշում ունեք Մարադոնայի վերաբերյալ:

– Ֆուտբոլային առումով Մարադոնան ուներ ակնառու որակներ ու հմտություններ: Բայց որպես մարդ՝ մնում է նրան լավագույնը մաղթել: Նրա հիշատակը հարգելը դեմ է իմ համոզմունքներին: Ես չէի կարող դա անել:

Լավ մարզիկ լինելու համար պետք է արժեքներ ունենալ ու մարդ լինել: Ֆուտբոլիստը հիմնականում մարդ է, ոչ թե խաղացող, հատկապես, եթե նա Մարադոնայի նման շատերի կուռքն է: Դուք չեք կարող մեկը մյուսից առանձնացնել:

Օրինակ, Ռոուլինգն իր հայտարարությունների համար (Հարի Փոթերի գրքերի հեղինակը մի քանի հայտարարություն արեց մենստրուացիայի և տրանսսեքսուալների մասին, որից հետո նրան մեղադրեցին տրանսֆոբիայի մեջ) համարվեց կեղծավոր, նրա գրքերը սկսեցին այրել: Ոչ ոք նրան չի տարանջատել իր աշխատանքից: Ինչո՞ւ Մարադոնայի դեպքում՝ անհրաժեշտ է առանձնացնել անհատականությունը կուռքից: Քանի որ նա լեգենդ է, քանի որ սա ֆուտբոլ է: Դա ինձ նորմալ չի թվում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս