Հայաստանի առաջնությունում հեշտ հաղթանակներ չեմ ակնկալում. Եղիշե Մելիքյան
«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստանի ընթացիկ առաջնությունը մրցունակ է համարում:
«Հաղթեցինք լավ հակառակորդի: Գիտեի, որ դժվարին երկրորդ կես է լինելու` անկախ հաշվից: «Վան»-ը բնավորություն ունեցող թիմ է: Մենք հանդես էինք գալիս երկու պլանով և մեզ համար ունեինք նաև երկրորդ տարբերակը: Հայաստանի առաջնությունում հեշտ հաղթանակներ չեմ ակնկալում»,-«Վան»-ի հետ հաղթական խաղից հետո ասել է Մելիքյանը:
Մասնագետի խոսքով` այս տարվա առաջնությունը հաջող է և թիմերը շատ մրցունակ են: Մելիքսյանը շեշտեց, որ «Ալաշկերտ»-ը չպիտի բավարարվի ձեռքբերածով և ձգտի պահպանել առաջատարի դիրքը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Վան» խաղով: Երևանում կայացած խաղում «Ալաշկերտ»-ը հաղթեց «Վան»-ին 2:1 հաշվով: Չարենցավանը ներկայացնոց թիմի կազմում միակ գնդակը խփեց Հարեգին Կիրակոսյանը, իսկ «Ալաշկերտ»-ին հաղթանակ բերեցին Ալեքսանդր Գլիշիչի և Դավիթ Դավիդյանի գոլերը:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ն ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում, իսկ «Վան»-ը 7-րդն է: