
Գորիսում ոստիկանները Արցախից բերված պայթուցիչներով նռնակներ ու ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի պարեկապահակետային ջոկի և Գորիսի պահպանության բաժնի ծառայողները քաղաքում տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդի վարած ավտոքարշակն ու վրայի «Սուզուկի» մակնիշի առանց համարանիշերի ավտոմեքենան։
Վերջինիս սրահում հայտնաբերվել են պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ։ Ավտոքարշակը տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Զինամթերքը, որն, ըստ նախնական տվյալների՝ բերվել է Արցախից, վերցվել է։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր ներկայացնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։