Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը ազատվել է աշխատանքից

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները:

Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:

Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:

Կհանդիպենք»,- գրել է Ասատրյանը։

 

«Հարգելի՜ հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու պատճառով երկուշաբթի օրը՝ 23.11.2020 թ. ազատվելու է աշխատանքից։ Հայտնի միջադեպի հետ կապված հայցում ենք բոլորի ներողամտությունը»։

Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության …

Posted by Սահակ Ասատրյան on 2020 թ. նոյեմբերի 20, ուրբաթ

 

Տեսանյութեր

Լրահոս