«Ո՞վ ենք մենք այսքանից հետո»․ Կարեն Բեքարյան

Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարոնայք, դուք խաթարում եք ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների հոգեկան առողջությունը:

Պատկերացրեք տարիներ անց, հայրենիքի հատվածը կորցրած երիտասարդը, փորձում է ստանալ իրեն տանջող հարցերի պատասխանը:
Ու ապշած կարդում այն մասին, որ պատվի և արժանապատվության բոլոր նորմերը ոտնահարածները, շարունակել են պաշտոնավարել այս իրավիճակում, և օրինակ ՝

?Արցախի նախագահ կոչեցյալն անգամ թույլ է տվել իրեն ինչ-որ տեքստեր արտաբերել Արցախի ժողովրդի անունից,

?ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, ով իր անարժեք ապիկարությամբ տանուլ է տվել պատերազմը, ապա անամոթաբար նստել կամ կանգնել է ՀՀ դրոշի կողքին ու ընդունել դաշնակից երկրի բարձր պատվիրակությանը,

?ինքն իրեն ՀՀ նախագահ համարողը տիեզերքի հեռուներից վերադարձի իմիտացիայի և սեփական դեմքը հերթական անգամ փրկելու փորձերի ներքո՝ ճամարտակում է ինչ-ինչ գաղափարների մասին,

?արդեն նախկին ՊՆ և ԱԳ նախարարները լռում են, կարծելով երևի, որ էլ ոչ մեկն իրենց հարցեր չունի և չի ունենալու,

?նորանշանակ ԱԳ և ՊՆ նախարարներ կան, այսինքն գտնվել են մարդիկ, որ իր պաշտոնավարման ամեն րոպեով ազգային արժանապատվությունը ոչնչացնող վարչապետից համաձայնել են ընդունել այդ պաշտոնները, չմտածելով անգամ, որ լավագույն դեպքում՝ օրեր են պաշտոնավարելու, սակայն ահավոր կարևոր և բախտորոշ օրեր, և ընդամենը այդ թիմի մաս դառնալով՝ իրենց բաժին հարվածն են բերում պետության հիմքերին,

?իշխանությունն իր հոգեվարքի մեջ՝ մեծ թափով շարունակում է քաղաքական հետապնդումները պայքարող մարդկանց դեմ,

?հասարակության մեջ դեռ կան այնպիսիք, ովքեր վարչապետի գովքն են անում, չպատկերացնելով, որ ժամանակ անց դժվարությամբ են նայելու սեփական զավակների աչքերին,

?հասարակության որոշակի հատված դուրս չի գալիս պայքարի, իրեն ու շրջապատին տալով տարբեր հարցեր, և կորցնելով որևէ բան փրկելու շատ կարճ ժամանակը…

Պատկերացնո՞ւմ եք՝ այս ամենի մասին տարիներ անց տեղեկացողի հոգեվիճակն ու հետադարձ հայացքը:

Ո՞վ ենք մենք այսքանից հետո՝ որպես ազգ և ժողովուրդ, և արդյո՞ք ապագայի այդ երիտասարդն ունենալու է որևէ ցանկություն՝ իրեն այս ժողովրդի զավակը համարելու…»։

Տեսանյութեր

Լրահոս