«Եթե ժամանակին տայինք այդ հարցերը, հիմա չէինք հարցնի՝ ո՞ւր են Շուշին, Հադրութը, բանակը, պատիվը, պետությունը, պարզ ու արժանապատիվ քաղաքացին…». Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերադարձ

Ժամանակին էր պետք իշխանություններին հարցնել. ո՞ւր է ձեր խոստացած հեռուստացույցի (ու մյուս) գործարանները, ո՞ւր են է ձեր խոստացած «միլիարդանոց» ներդրումները, ո՞ւր են մետրոյի ձեր խոստացած կայարանները, ո՞ւր են ձեր խոստացած «արժանապատիվ» երթուղայինները, ո՞ւր են ձեր խոստացած «միլիոնանոց» ծառատունկը ու «տնտեսական հեղափոխության» մյուս անպատասխանատու խոստումները:

Եթե ժամանակին տայինք այդ հարցերը, հիմա չէինք հարցնի՝ ո՞ւր են Շուշին, Հադրութը, բանակը, պատիվը, պետությունը, պարզ ու արժանապատիվ քաղաքացին…

Վաղվանից պաշտոնական թվերով կներկայացնեմ տնտեսության գահավիժման թվերը, որ շարունակվում է արդեն 2.5 տարուց ավելի: Հերթով: Ոլորտ առ ոլորտ: Ինչպես պատերազմից առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30