Նոյեմբերի 22-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բեկնազարյան փողոցում անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն ներկայացրել է Քաթարում անցկացվելիք 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի զամբյուղները։
Տավուշի մարզի յոթ գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին լրատվամիջոցներում տարածվող լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն, ով երկրի Ժուռնալիստների միության անդամ է և երկար տարիներ դիվանագիտական–ներկայացուցչական գործունեություն է ծավալել Թուրքիայում, գրում է, որ նոյեմբերի 10-ին կնքված հայտարարության համաձայն Ադրբեջանին պետք է հանձնվի նաև «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր)։
Այսուհետ հավաքի որևէ մասնակցի բերման ենթարկելով ոստիկանը կկատարի հանցագործություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Սահմանին գտնվող 300 հեկտար վարելահողն էլ չենք կարող մշակել, որովհետև վտանգավոր է։ Մեր հողերը մեր ձեռքին են, ուղղակի՝ վտանգավոր։ Ի՞նչ երաշխիք պետք է ունենանք, որ գնանք, մշակենք», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը։
«Պարտադիր պետք է ոլորտ առ ոլորտ խորհրդակցություն տեղի ունենար, բոլոր լուծումներն առաջարկվեր, խորհրդակցվեր, ընդհանուր հայտարարի գային, նոր որոշեին՝ որ ոլորտն ինչ աստիճանով կարելի է կանգնեցնել, սառեցնել, որպեսզի և՛ կարողանայինք կաթվածահար չանել ամբողջ տնտեսությունը, և՛ կարողանայինք առողջական խնդիրներ չառաջացնել հասարակության մոտ: Շատ ոչ ճիշտ կազմակերպվեց այդ ամենը, և ունեցանք հետևանքները»:
ՌԴ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը գործուղվում է Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք Վարչապետի՝ այսօրվա՝ նոյեմբերի 27-ի որոշումից.
«Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված 22-ամյա Գոռ Սուրենի Սարիբեկյանը նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նրա մորեղբայրը՝ Լյովա Նազարեթյանը:
Կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից, Արցախի հանձնումից, 5000-ի հասնող զոհերի առկայությունից հետո այդ ամենի հեղինակը ոչ միայն ամոթի ու մեղավորության զգացում չի ապրում, այլ ցույց տալով դրանց իսպառ բացակայությունը՝ դեռ խոսում է։ Նրա խոսելու փաստն ինքն արդեն հոգեվերլուծության առարկա է։ Դրա արդյունքները, իհարկե, անհատական պատկանելություն ունեն, բայց հանրային են այնքանով, որ տվյալ սուբյեկտը դեռևս որոշումներ է կայացնում։
Դիմել եմ ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման կապակցությամբ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում այս պահի դրությամբ առկա է շուրջ 32 միլիարդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար անհրաժեշտ է շուրջ 70 մլրդ դրամ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Հնդկաստանում Դելիի մայրաքաղաքային տարածքի ոստիկանությունը նահանգի սահմանի վրա արտասվաբեր գազ եւ ջրանետեր է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար, որոնք Նյու Դելի էին ուղեւորվում բողոքի երթ անցկացնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հեռուստաուղերձում հայտարարեց, որ իրեն քննադատողները «ներհայաստանյան հանրահայտ խմբեր են արտաքին ուժերին համընթաց» և «մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»։
Երեկ «Mediaport» տելեգրամ ալիքը գրել էր, որ գիշերը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնում է Մոսկվա:
«Ես և իմ գործընկերները երեկ Սոթքի բնակիչներից, հանքավայրի աշխատակիցներից ստացանք ահազանգ, որ թուրք-ադրբեջանական զինուժի 80 ներկայացուցիչներ ջարդել են մեր հանձնված հայրենիքի դարպասները, խնդրում էին, որպեսզի հասկանայինք, թե ինչ է կատարվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը, որն այցելել էր Սոթք՝ խնդրին տեղում ծանոթանալու համար:
Այսօր Սոթքի ոսկու հանքավայրի տարածք այցելած պատգամավորները հանդիպել են բանակային կորպուսի հրամանատարի հետ: Հանդիպումից հետո ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպումից շատ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ ռազմական գաղտնիք են պարունակում:
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը հիշել է իր կարիերայի վաղ շրջանը: «Մանկության տարիներին ես փորձել եմ մտնել ֆրանսիական թոփ 10 ակումբներ առաջին դիվիզիոնում: Բայց ոչ ոք ինձ չվերցրեց կամ իմ հասակի, կամ մակարդակի պատճառով: Ոչ ոք ինձ ապացուցելու հնարավորություն չտվեց: Այն օրը, երբ «Մեցը» ինձ չվերցրեց, շատ դժվար օր էր: Նրանք զանգահարեցին հայրիկիս, որ ոչ ասեն: […]
Երեկ ողջ օրը հակասական լուրեր էին տարածվում Սոթքի վերաբերյալ. գյուղապետը հաստատում էր, իսկ Պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակը հերքում էին տեղեկությունները, թե ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայր։ Պաշտոնական շրջանակներից ավելի ուշ եղան պարզաբանումներ, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:
«Արցախը լինելու է ինքնակառավարվող երկիր՝ սա փաստ է, ռուս խաղաղապահների առկայությունը չի թուլացնում մեր անկախությունը կամ մեր ինքնակառավարման աստիճանը՝ ամենևին։ Ընդակառակը՝ ռուս խաղաղապահն ապահովում է մեր անվտանգությունը։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, որպեսզի երկիրը լինի անվտա՞նգ, թե՞ ինչ-որ անկախության բանաձևեր, ասենք, նահանգներ կամ չգիտեմ թեկուզ երկրները ճանաչեն։
Այսօր Սոթքի ոսկու հանքավայրի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպման էին եկել ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը: Նրանք բարձրացան հանքավայրի տարածք՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվում այնտեղ: Վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրավիճակը:
Տեսակոնֆերանսի ձեւաչափով նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լենա Նազարյանը, պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Անուշ Բեղլոյանը:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը»։
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում:
Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը նոյեմբերի 27-ին ժամանել է Երևան:
Նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանագրի համաձայն, Արցախի մի շարք բնակավայրեր, որոնք պատերազմի ողջ ընթացքում հայկական ուժերի վերահսկողության տակ էին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց թշնամուն և մինչև դեկտեմբերի 1-ը պայմանագրով նախատեսված բոլոր կետերը նա պետք է իրականություն դարձնի։ Սակայն այս ընթացքում եղան նաև դեպքեր, երբ պայմանագրից դուրս մի շարք բնակավայրեր նույնպես հանձնվեց թշնամուն, որոշների ճակատագիր էլ դեռ անհայտ է՝ բնակիչները չգիտեն՝ հեռանա՚՞ն իրենց բնակավայրերից, թե՞ ոչ, պատկան մարմիններից որևէ մեկը նրանց հստակ պատասխան չի տալիս։