Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան:
Ինչո՞ւ ես հոկտեմբերի 20-ին մերժել Վ.Պուտինի առաջարկը ՝պատերազմը դադարեցնել,որի համաձայն Շուշին ու Հադրութը մեզ էր մնում։
Ֆրանսիայի Հանրապետությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին:
«Մենք շատ դժբախտ իրականության մեջ ենք ապրում. այդքան ասում ենք, այդքան քննադատում ենք, բայց իշխանությունը չի թողնում իր այդ ոճը, որ ինքն անսխալական է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քնարկումներին:
«Գյուղացիներն ինչով որ զբաղվում էին, էլ չեն զբաղվելու: Էլ արոտ չունենք, մենք մեր կովերն ինչո՞վ ենք պահելու»,- Սոթքում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց տեղի բնակիչ՝ 51-ամյա Միքայել Հայրապետյանը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բաց աղբյուրների վերլուծությամբ պարզել է, որ Ադրբեջանում պահվում է մոտ 30 հայ ռազմագերի: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտնել է, որ կան անհետ կորած քաղաքացիական անձինք, որոնց վերաբերյալ տվյալներ են հավաքագրում:
Ժողովուրդը, այո, հարցեր ունի, ժողովուրդը, այո, երբեմն դառնացած է եւ զայրացած, երբեմն հիասթափված ու երբեմն հուսալքված. բայց այդ ամենի միջից ես տեսնում եմ ժողովրդի վստահությունը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ վստահության համար:
Ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զառա Ամատունին այս մասին ասաց նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում: «Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝ չկարողացանք: ԿԽՄԿ-ն […]
Երեկ մամուլը գրեց, որ ադրբեջանցիները կոտրել էն Քարվաճառի դարպասները և եկել Սոթքի ոսկու հանք: ՊՆ-ն և վարչապետի մամուլի խոսնակը սկզբում հերքեցին լուրերը, հետո դրանք հաստատվեցին: Այսօր մեր նկարահանող խումբը եղել է Գեղամասար համայնքում, որի կենտրոնը Սոթք գյուղն է, զրուցել համայնքապետ Հակոբ Ավետյանի հետ: Համայնքապետը նշել է, որ երեկ տեղի ունեցածն ընդամենը սահմանների ճշտում է եղել:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ավարտվել է Թուրքիայի և Սիրիայի 911 կմ սահմանի երկայնքով կառուցվող պատի 832 կմ հատվածի կառուցումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չի բացառվում, որ վարչապետն իր սպասվող ուղերձում ասի, որ հեռանում է, քանի որ Սոթքը նրա իշխանության վերջին կաթիլն էր»։
Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի բնակավայրերում շարունակվում են բնակչության և ունեցվածքի տարհանումը:
Բերձորը, Աղավնոն և Սուսը շարունակում են մնալ հայկական կողմին, բնակիչներն էլ կարող են մնալ և ապրել», – ասաց Նարեկ Ալեքսանյանը՝ նշելով, որ այս մասին իրեն ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։
Սոթքի բնակիչները՝ տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Իմ ինքնաբացարկները պայմանավորված են նրանով, որ ներքին քաղաքական պրոցեսները այսուհետ ինձ միայն հետաքրքրում են բացառապես որպես արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մի մաս, իսկ ընդունելով պատգամավորի մանդատը, կրկին հայտնվելու էի իշխանություն-ընդիմություն մրցավազքի փակ շղթայի մեջ, կրկին արտաքին և միակ թշնամիները ստվերվելու էին, իսկ զգոնությունս պակասելու։
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ Նիկոլ Փաշինյանը շուտով հանդես կգա տեսաուղերձով, մի բան էլ ես հարցնեմ. Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմական դրությունը հանելու վերաբերյալ մեր առաջարկը՝ դեմ քվեարկելով նախագծին։
Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը Երևան կժամանի նոյեմբերի 27-ին:
Գեղամասարի (Սոթք կենտրոնով) համայնքապետը՝ Սոթքի իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Սոթքի ոսկու հանքի շուրջ խնդիրը կառավարության հերթական ձախողումն է` ապահովելու օտարերկրյա ներդրողների պաշտպանությունը Հայաստանում։ Երկկողմանի համաձայնագրերով Կառավարությունը ունի միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ` երաշխավորելու օտարերկրյա նեդրողների և իրենց ներդրումների լիարժեք պաշտպանությունը և ավտանգությունը։ Այս պարտավորությունը ամգրագրված է թե 2001 թվականի Ռուսաստան-Հայաստան ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրով, և թե 2014 թվականի Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրով։
«Շուտով ՀՀ հետ Ադրբեջանի նոր, մոտ 500 կիլոմետրանոց սահմանում բազմաթիվ նմանատիպ խնդիրներ ենք ունենալու: Հատկապես վտանգավոր է Սյունիքը, քանի որ խորհդրային շրջանում ադրբեջանցիներն իրենց տարածքը մեծացրել են մինչև Գորիս-Կապան ճանապարհ»:
Ու ոչ մեկին չենք կարողանալու համոզենք, որ ազգը դուք չեք։ Դուք թափթփուկ եք։ Ու քանի, որ ձեր թափթփուկ լինելն ավելի տեսանելի էր եղել՝ մեր ծախծված պետությանն էլ վերաբերվելու են որպես դավաճան թափթփուկների բնակավայր։
Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։
Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
Իրավիճակը Սոթքում ու Սոթքի ոսկու հանքում. ՈՒՂԻՂ
Անկանոն հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, չորսը վերքեր են ստացել ԱՄՆ-ի Նեւադայի նահանգում, երկու կասկածյալներ ձերբակալվել են:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգամ հեռուստաուղերձով»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեղարքունիքում գյուղացիները բանակցելով ադրբեջանցիների հետ՝ փրկել են կարևոր բլուրներ։ Արագ գտեք այս մարդկանց ու առաջարկեք անցումային իշխանությունում ղեկավարի եւ ԱԳ նախարարի պաշտոններ։