
ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալի որակավորման փուլի զամբյուղները. Հայաստանը 5-րդ զամբյուղում է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն ներկայացրել է Քաթարում անցկացվելիք 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի զամբյուղները։
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին եվրոպական գոտու 5-րդ զամբյուղում է, որտեղ ընդգրկված են նաև Կիպրոսը, Ֆարերյան կղզիները, Ադրբեջանը, Էստոնիան, Կոսովոն, Ղազախստանը, Լիտվա,ն Լատվիան, Անդորրան։ Նույն զամբյուղում ընդգրկված թիմերը չեն մրցի մեկ մեկու հետ:
Մյուս զամբյուղներում ընդգրկվել են`
Առաջին․ Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Դանիա, Գերմանիա, Նիդերլանդներ։
Երկրորդ․ Շվեյցարիա, Ուելս, Լեհաստան, Շվեդիա, Ավստրիա, Ուկրաինա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա, Ռումինիա։
Երրորդ․ Ռուսաստան, Հունգարիա, Իռլանդիա, Չեխիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Իսլանդիա, Շոտլանդիա, Հունաստան, Ֆինլանդիա։
Չորրորդ զամբյուղ․ Բոսնիա-Հերցեգովինա, Սլովենիա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ալբանիա, Բուլղարիա, Իսրայել, Բելառուս, Վրաստան, Լյուքսեմբուրգ։
Եվ վեցերորդ` Մալթա, Մոլդովա, Լիխտենշտեյն, Ջիբրալթար, Սան Մարինո։
Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 7-ին: