Բաժիններ՝

«Կարող են բարդություններ առաջանալ նույնականացման ժամանակ, եթե չկարողանանք գտնել մարմինները մինչև ձմեռ». Պիտեր Մաուրեր

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն զգալիորեն կավելացնի իր առաքելության կազմը Լեռնային Ղարաբաղում աշխատաnքներ իրականացնելու համար:

Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերը` հավելելով, որ արդեն որոշում է կայացվել նաև բյուջեն ավելացնելու մասին:

«Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր առաքելության բյուջեն կազմում էր 10 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ 11 մլն դոլար), ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն շվեյցարական ֆրանկ (49,4 մլն դոլար): Այսինքն ՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը: Մենք ունեինք բավականին քիչ մարդիկ այնտեղ: Այժմ մենք ծրագրում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան»,- հայտնել է Մաուրերը:

Ըստ ԿԽՄԿ նախագահի` միջազգային կոմիտեի առաքելության աշխատակիցների խնդիրն է լինելու օգնել հակամարտության բոլոր կողմերի տուժածներին։

«Հրատապ խնդիրներից մեկը զոհվածների մարմինների որոնումն ու նույնականացումն է: Այժմ կողմերից յուրաքանչյուրը մարմիններ է որոնում այն տարածքներում, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ, որտեղ հեշտ է գտնել: Իսկ շփման գծում աշխատանքը բարդ է, ճակատային գծում, որտեղ մարտեր են եղել, ականներ են, այնտեղ մարմինների հայտնաբերումը շատ բարդ է», – նշել է նա:

Մաուրերն ասել է, որ ԿԽՄԿ-ն ունի մշակված ծրագրեր և լավագույն փորձ, որպեսզի այդ աշխատանքներն առավելագույն արժանապատվությամբ իրականացնվեն, նույնականացվեն մարմինները և փոխանցվեն հարազատներին:

ԿՄԽԿ-ի նախագահի խոսքով` մարմիների որոնողական աշխատաքները ձգձգելու դեպքում հնարավոր են ամենատհաճ հետևանքները:

«Կարող են բարդություններ առաջանալ նույնականացման ժամանակ, եթե չկարողանանք գտնել մարմինները մինչեւ ձմեռ, քանի որ հավանականություն կա, որ ձմռանը կսկսվի մարմնի քայքայումը: Եվ մենք գիտենք անցյալի փորձից, որ եթե արագ չգործենք, մենք պարզապես ապագայում բարդացնելու ենք անհետ կորած մարդկանց հարցի շուրջ քննարկումները»,- ընդգծել է ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս