Գեներալ Մովսես Հակոբյանի շուրթերից ճշմարտությունը հնչեց, իսկ ճշմարտությունը, որպես կանոն, լինում է կոշտ ու դաժան, անզիջում ու աններում: Այդ ճշմարտությունը լսելուց հետո մենք կարո՞ղ ենք ներել որևէ մեկին, ներել ինքներս մեզ, կարո՞ղ ենք ինքներս մեզ հետ հաշտ ու խաղաղ ապրելու հնար ու եզր գտնել: Մեզ ասել են, որ մենք պետություն ենք, և մենք հավատացել ենք, որովհետև հաճելի է պետություն, պետականություն ունեցողի զգացողությամբ ապրելը: Մեզ ասել են, որ մենք մարդ ենք, և մենք հավատացել ենք, քանի որ նույնպես հաճելի է մարդ` բանական էակ կոչվելը և այդ զգացողությամբ ապրելը:
Իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին․ Բագրատ Սրբազանի քարոզը: