Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչակազմի խնդիրը հողերի հանձնումն էր, որն իրականացվեց այս կապիտուլյացիոն պայմանագրով. Արա Գասպարյան
«Այս կապիտուլյացիոն փաստաթուղթը Հայաստանի պատմության ամենախայտառակ էջերից էր, և սա իշխանությունների հանձնման քաղաքականության, որ վարում են 2.5 տարի, մեր հայրենիքի հանձնման քաղաքականության կուլմինացիոն կետն էր, որն իրականացվեց բանակի թիկունքում, մեր հանրության թիկունքում, քաղաքական ուժերի թիկունքում»,- ընդդիմադիր ուժերի հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը:
Արա Գասպարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և այսօրվա վարչակազմը պետք է հեռանան, որովհետև նրանք այլևս չունեն բարոյական իրավունք քաղաքականության մեջ լինելու, երկիրը կառավարելու և նաև չունեն ունակություններ, հմտություններ մեզ այս վիճակից դուրս բերելու համար:
Ըստ «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցչի՝ այսօր մենք ծանր վիճակում ենք, սակայն ելքեր կան: Ամենակարևոր ելքը, ըստ Ա. Սահակյանի, որ այս իրավիճակից դուրս գալուց հետո մեր երկիրը տանենք նորացման, արդիականացման ճանապարհով:
«Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ապիկար վարչակազմն ի վիճակի՞ են դա անելու: Բնականաբար, ոչ: Նրանց խնդիրը, կրկնում եմ, այս ընթացքում հողերի հանձնումն էր, որն իրականացվեց, որի վերջին արարն իրականացվեց այս խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով»,- խոսքը եզրափակեց Արա Գասպարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում