
«Հայտարարում եմ վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի տնտեսական հանցագործությունների՝ իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին». Հակոբ Ճաղարյան

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տնտեսական հանցագործությունների մասին։
«Ես այլևս ազատ եմ իմ հայտարարություններում: Եվ հայտարարում եմ վարչապետի պաշտոնը զավթած նիկոլ փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող տիգրան ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին:
«Սկսված 2019 թ. Եգիպտոսում հայ զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված գումարի մեծ մասի թալանից, ԱՄՆ վարձու օդանավով թռիչք պատվիրելու արժեքից, անհասկանալի թանկ արժեքով Իլ-76 օդանավ գնելու անհասկանալի որոշումից, երբ ՀՀ-ն ուներ 3 այդպիսի օդանավ: Իհարկե, մի քիչ խելք հավաքել են արդեն: Հիմա ցույց կտան, որ դա մասնավոր անձինք են առել: Բայց նույնիսյկ էս պարագայում այդ մասնավոր անձանց պատվիրատուն պետությունն է: Եվ էդ մասնավոր անձանցից շուկայական արժեքից թանկ օդանավ վարձելը հենց երկքայլանոց կոռուպցիոն սխեմա է: Էս դեռ տնտեսական թալանի մասով միայն: Ստեղ կա նաև հակապետական գործունեության մեղադրանք, որը պետքա դիտարկվի միայն հայրենիքի դավաճանության հոդվածով: Բայց էս հարցին կանդրադառնամ ավելի հանգամանորեն ու մի փոքր ուշ…»,-գրել է նա։