«Նիկոլ, ստորագրածդ փաստաթղթով Քարվաճառը նոյեմբերի 15-ին հանձնում ես». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ, ստորագրածդ փաստաթղթով Քարվաճառը նոյեմբերի 15-ին հանձնում ես։ Ասեմ քեզ, որ երեկ այնտեղ եմ եղել։ Շատ մարդկանց հետ հանդիպել՝ գործարարներից ուղղակի գյուղատնտեսությամբ զբաղվողների։

Չասեմ, թե քեզ, քո մասին ինչեր են խոսում, ինչ քֆուրներով։ Բայց այս աղետին զուգահեռ ինձ մի հարցադրում էին անում։
Ասում էին՝ փաստաթուղթ ստորագրողը, որ այդ ժամետներն է դրել՝ տեղյակ է՞, որ ունեցվածք հանելու խնդիր ունենք, տեղյակ է, որ եթե նույնիսկ դուրս գանք, ապա իր հետ ինչ ենք անելու, մի մասը առհասարակ ցանկություն չունի և դուրս չի գալու։

Մի մասը, ովքեր դուրս են գալու ամսի 15-ին՝ դիրքերում են. ուզենան էլ չեն կարող ունեցվածք փրկել։
Ի դեպ, եթե տվածդ տարածքներից մարդկանց մի մասը դուրս գա ու հետո իրենց մազից պակասի…

ՀԳ. Երեկ նաև Դադիվանքում եղա, մարդաշատ էր, մարդիկ հուզված էին, միգուցե իսկզբանե եկել էին հրաժեշտ տալու մեր Սրբավայրին, բայց իրականում մարդիկ իրենց պարտված չէին համարում, նրանց մեջ ավելի շատ պայքարի, քան հանձնվելու կամք տեսա»:

Տեսանյութեր

Լրահոս