
Երևան-Էջմիածին մայրուղում ոստիկանները կանգնեցրել են Երևան եկող ժողովրդին. ճանապարհ փակելով ու խաբելով փորձում է մնալ և կործանել Հայաստանի ապագան. Կարեն Վրթանեսյան
Երևան-Էջմիածին մայրուղու՝ Արգավանդի խաչմերուկ չհասած հատվածն է, հենց հիմա, ոստիկանները կանգնացրել են Երևան գործի եկող ժողովրդին։ Այս մասին գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Ճանապարհ փակելով ու խաբելով եկավ իշխանության, ճանապարհ փակելով ու խաբելով փորձում է մնալ իշխանության և կործանել Հայաստանի ապագան։
Բայց ժողովրդին այլևս խաբել չես կարող»։