Բաժիններ՝

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն ընկերության բաժնետոմսերը վաճառել է 3 միլիարդ դոլարով

Amazon.com Inc-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսն այս շաբաթ իր ընկերության բաժնետոմսերը վաճառել է 3 միլիարդ դոլար գումարով, ինչը կազմում է Amazon-ում նրա բաժնի 1,8 տոկոսը: Այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք ընկերության կողմից ուղարկվել են Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողով (SEC):

Բեզոսը նոյեմբերի 2-ին եւ 3-ին Amazon-ի 998,8 հազար բաժնետոմս է վաճառել՝ մեկ արժեթղթի դիմաց 2951-ից մինչեւ 3079 դոլար գնով:

Ընկերությունում նշում են, որ բաժնետոմսերը վաճառվել են վաղօրոք նախապատրաստված պլանի շրջանակներում:

Amazon-ում Բեզոսի մնացած բաժինը, որը կազմում է 10,7 տոկոս, գնահատվում է ավելի քան 173 միլիարդ դոլար, գրում է MarketWatch-ը:

Ընթացիկ տարվա փետրվարին Բեզոսը Amazon-ի բաժնետոմսերը վաճառել է մոտավորապես 3,5 միլիարդ դոլար գումարով, օգոստոսին՝ եւս 3 մլրդ դոլարով:

Ընթացիկ տարվա սկզբից Amazon-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 80 տոկոսով:

Բեզոսի կարողությունը, Bloomberg Billionaires-ի ինդեքսի համաձայն, այս տարի աճել է 76,1 միլիարդ դոլարով եւ կազմել 191 միլիարդ դոլար, հաղորդել է Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս