
Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը․ ԻԻՀ ԱԳՆ-ն՝ ԼՂ հակամարտության գոտու մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստացնող» լուսանկարներին՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունում մարդկանց` ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները:
Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, Ղաթիբզադեն նշել է, որ Իրանը չի հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին («Աթ Թաքֆիր վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպություն) բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա:
«Հակամարտության երկու կողմերին կոչ ենք անում պահպանել միջազգային կանոնները»,- ասել է նա։