
Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան

Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա Le Monde պարբերականի վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ): Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։ Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան»,- գրել է Նաղդալյանը: