ՊՆ-ից հայտնում են` ՀՀ ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա
ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ մայրաքաղաք Երևանի և Կոտայքի մարզի մի շարք շրջաններում, մասնավորապես Աբովյան քաղաքում լսվել են պայթյունի ձայներ, որոնք խուճապի պատճառ են դարձել քաղաքացիների համար։
«Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք»,-գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։