Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է, ԽՄՕՄՄ բասկետբոլի թիմի սան, Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին անդամ Տիգրան Միկոյանը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար:
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում փոփոխություն կատարվեց ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 186-Ն որոշման մեջ: Համաձայն փոփոխության՝ 100 ավտոբուսների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Մուլտի Մոթորս» ՍՊԸ նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հետագա ընթացքն ապահովելու նպատակով՝ Երևան համայնքի 2020 թվականի բյուջեում՝ «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում, նախատեսվեց 1 մլրդ 825 մլն դրամ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց:
Չորս շաբաթ է գրանցված վարակակիրների թվի աճ կա, միտումն անզեն աչքով է երևում։ Այո՛, գիտեմ, որ հիմա ավելի շատ են թեստավորում, քան մայիս-հուլիսին էր, բայց դա էլ հաշվի առնելով, միևնույն է՝ աճ կա։
Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի առաջին 2-3-րդ օրերից սկսած` միջազգային խաղացողների և առհասարակ միջազգային մամուլի շրջանում ընկալման որոշակի փոփոխություն տեղի ունեցավ՝ հայկական կողմի համար ձեռնտու փոփոխություն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ բոլոր կողմերին հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները ՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել:
Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն է Ադրբեջանին ստիպել է գնալ այս արկածախնդրությանը՝ պատերազմ սանձազերծելուն, իսկ պատերազմում միայն թույլ կողմն է խփում քաղաքներին, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն այցելում են Արցախից Հայաստան եկած ընտանիքներին և աջակցություն ցուցաբերում:
ԱՄՆ Հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիան ռազմական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին:
Ի՞նչ ձայն է հնչում «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում
«Սլավիկը սպա էր, 40 տարեկան, դեռ մանկուց դաստիարակվել էր՝ որպես զինվորական, որպես սպա»,- Արցախում զոհված Սլավիկ Նիկոլայի Ավետիսյանին այսպես նկարագրեց նրա համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Արցախում զոհված զինծառայողների և խաղաղ բնակչության հիշատակը: Նիստի օրակարգում երկու հարց էր:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյաննհ իր ֆեյսբուքյան էջում հետևորդներին պատմել է Ադրբեջանի հարձակման, դրան Թուրքիայի աջակցության և հակամարտությանը Սիրիայից վարձկանների ներգրավման մասին:
ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը այն դեպքում, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում դարի մեծագույն մարդկային դրամային մասնակից երկրներին զենք վաճառելու համար՝ պնդելով, որ զենքի վաճառքն այդ կողմերին տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»։
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը:
Հերոսների սխրանքն անմահ է: Քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է երևանաբնակ հերոսների՝ Էդգար Մարկոսյանի ու Յուրի Ալավերդյանի ընտանիքներին: Հաղթելու ենք:
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 99 կողմ ձայն:
ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում՝ ստանալով 100 «կողմ» ձայն: Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել […]
«Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության եւ կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը եւ հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռա-ռմբային զանգվածային հարձակումների տակ:
«Ռադիո 7»-ը ցավով հայտնում է, որ կյանքից հեռացել է «Մի օր քաղաքում» երեկոյան հաղորդման վարող, մեր ընկեր եւ գործընկեր Ռուբեն Հակոբյանը»,- պատմել են մամուլի ծառայությունում:
«Արմենը ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան, տան փոքրն էր, իրենից մեծ 2 քույր ունի: Հայրենասեր երիտասարդ էր, նախաձեռնող, համայնքում շատ ակտիվ, ընկերասեր, մանկուց դաստիարակվել էր հայրենասիրությամբ ու հայրենիքի նկատմամբ մեծ նվիրվածությամբ, հոր օրինակին հետևելով: Հայրն էլ՝ Կարապետյան Էդիկը, 56 տարեկան էր, արցախյան գոյամարտի մասնակից է եղել 1992-1994 թվականներին, «Շուն Էդո» մարտական անունն է ունեցել: Պատերազմը սկսվելուն պես կամավորագրվել, գնացել է մասնակցել կռվին: Տղայի մոտ չէր գնացել, ուրիշ կետում է կռվել»,- ասաց համայնքի ղեկավարի տեղակալը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր սրացման գլխավոր նախաձեռնողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Ղրղզստանում որոշ քաղաքական ուժեր, օգտվելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անցած գիշեր փորձել են հանրապետությունում զավթել իշխանությունը:
Հայաստանում հոկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 406 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53083-ի:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ