«Մեկ ամիս հետո նոր նման քայլ է արվում: Միթե՞ պետք էր այս ծանր վիճակում հայտնվել, որպեսզի գիտակցել դա». Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի առաջին օրվանից նշել եմ, որ պետք է ՀՀ երկրի նախկին նախագահներին ներգրավել իրավիճակի լուծման պրոցեսին։

Հիմա՝ մեկ ամիս հետո, նոր նման քայլ է արվում: Միթե՞ պետք էր այս ծանր վիճակում հայտնվել, որպեսզի գիտակցել դա։

«Ինքնիշխանության», «հպարտ մենակի», «ուժեղ֊դուխով տղա» կամ չգիտեմ «ներսում դավաճան գտնել֊չգտնելու» թեման քշող քարոզիչները ինչու՞ ձայն չեն հանում էլ… Չեն ասում, որ ոչ մեկին կամ ավելի շուտ կոնկրետ մեկին դիմելու չկա, հը՞… Պատճառը պարզ է, այստեղ, այս օրով չեմ գրի։

Սա էլ չեմ գրել որպես քննադատություն, քանզի ինչ֊որ գծից հետո այլևս ասելիք չի լինում. ու՞մ, ի՞նչ ասես … Ասողին էլ լսող է պետք։ Մյուս կողմից՝ քննադատել֊ չքննադատելու ժամանակը չի։
Ես լավ գիտեմ հենց առաջին օրվանից օգնության դիմելու քաղաքական ու մյուս գինը որ՞ը պիտի լիներ\լինի։

Ավելին՝ այդ գինը այսօր ավելի թանկ կարող է լինել։

Խնդիրը քաղաքական հասունության ու իրատեսական, իրավիճակը սթափ ֆիքսելու մեջ էր։ Էդ սթափ գնահատողներին սկսեցին պիտակավորել որպես «պարտության քարոզիչներ»: Էստեղ կարող էր շատ կոշտ որակում լիներ, բայց կլռեմ։

Ի դեպ, օգնության խնդրանքը դա ամենևին չի նշանակում, թե այդ օգնությունը քո պատկերացրած ձևով կգա, քո խնդիրները կլուծի։ Ամենևին։

Խաղը նոր է սկսվում։ Խաղադրույքները կարող են բարձրանալ։ Ինչպես նաև ռազմական գործողությունների մասշտաբները կարող են ընդլայնվել։

Իսկ օգնողը մեզ միշտ օգնել է։ Էդ էլ, ասեմ, իմանաք։ Անգամ էս գրելու պահին է օգնում։ Օգնում է մեզ՝ մեզ համար, իր համար։
Օգնում է, երբ մենք ֆբ ում մեկ՝ իրեն նզովում ենք, մեկ՝ փառաբանում։

Ինչևէ։

Էս գրառումս որևէ մեկին՝ քաղ ուժի, թիմի, անհատի առիթավորվելու հիմքեր չտա։ Քաղաքական ձեր բազառներին ինձ մասնակից չդարձնեք։

Պարզ է, որ իրավիճակը բարդ է, բայց ելքեր իհարկե կան։

Վերջ տվեք էդ պանիկաներին ու դատարկ պաթոսին, դրա նեռվն ու հավեսը չկա։

Չեք կարողանում ոչնչով իրավիճակին օգնել, գոնե մի խանգարեք դատարկ ու հաճախ էմոցիոնալ տեքստերով։

Չճշտված ինֆո մի տարածեք»:

Տեսանյութեր

Լրահոս