«Մեզ արգելում եք խոսել, լավ եք անում, բայց կլինի՞ դուք էլ չխոսեք». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարևանների մի քանի տեղեկատվական հոսքերի եմ հետևում Տելեգրամում` դրանց տրամադրությունները հասկանալու համար:

Րոպե չի անցնում մեզ մոտ կառավարման շրջանակներից ոչ ադեկվատ որևէ պահվածքից, խոսքից կամ դրսևորումից ու դա իրենց մոտ հայտնվում է, որպես մեր թուլության, տկարության նշան և ծաղրի առարկա:

Մեզ արգելում եք խոսել, լավ եք անում, բայց կլինի՞ դուք էլ չխոսեք և ուղղակի ձեր ստանձնած պարտականությունները ժողովրդի և պետության առաջ պատվով և հեզությամբ կատարեք:

Ոչ մեկի համար հեշտ չէ այս օրերին և բոլորս նույն նավի մեջ ենք, սա պետք չէ մոռանալ, իսկ մեր նավը ծակ չէ, եթե ներսից չծակեք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031