«Բայց էս ի՞նչ է անում, ինչո՞ւ է անում, ամեն խոսքով ավելի է մոտեցնում արհավիրքին». Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սա չի հասկանում ինչ է խոսում։
Ասում է մեր զենքը մեր թասիբն է։ Ասում է, հիմա էլ Թրամփին եմ թասիբի գցում՝ տեսնենք, իր ընտրություններից առաջ ոնց իր խոսքը չեն կատարում։
Ասում է արդեն կապիտուլյացիա են պահանջում։ Չի ասում՝ էն ժամանակ, որ կապիտուլյացիա չէին պահանջում, ինչո՞ւ չէիր գնում բանակցությունների։
Ասում է զինկոմիսարիատների մոտ հերթեր չկան։ Չի ասում՝ ինչի՞ չէր ասում գնացեք զինկոմիսարիատներ, այլ գնացեք գյուղապետարան, չի ասում՝ ինչո՞ւ մոբիլիզացիա չի հայտարարում։
Ասում է՝ դե, պատերազմի ժամանակ խոսքը սահմանափակում ենք, որ թշնամին չիմանա, թե ինչ ենք անում։ Չի ասում, որ խոսքը սահմանափակել են, որ իր վրա չջղայնանան, որ իրեն չքննադատեն, իսկ իր լակոտները ազատորեն թշնամու քարոզն են անում ու պանիկա տարածում։ Չի ասում, որ թշնամին ամենաշատը ինֆորմացիա ու բանակցային հիմնավորում իր խոսքերից է վերցնում։
Ասում է՝ դե մեկը պետք է էս աթոռին նստի, դրա համար էլ ես եմ նստել։ Չի հասկանում, որ էդտեղ նստածը պետք է նաեւ կառավարի, կոորդինացնի, բանակցի, ոգեւորի։ Այնքան անիմաստ ու անպետք էի՞ն կառավարության անդամները, որ բոլորին Գորիս-Կապան-Ստեփանակերտ ուղարկեցիր;
Ասում է հայ ժողովուրդը պատրաստ է ցավալի փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի։ Չի ասում, որ միչեւ իր գալը հայ ժողովուրդը աշխատել է ոչ մի քայլ ետ, ոչ մի թիզ հող սկզբունքով։ Չի ասում, որ իր պանիկյոր ամեն ուղերձից հետո թշնամին բազմապատկում է պահանջները։
Անցյալի սխալների մասին արդեն չենք խոսում, էլ ժամանակ չկա։ Բայց էս ի՞նչ է անում, ինչո՞ւ է անում, ամեն խոսքով ավելի է մոտեցնում արհավիրքին»: